Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է ստորագրահավաքը՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության միջնորդությամբ։ Այս պահի դրությամբ 71 հոգանոց խմբակցությունից հավաքել են երեք տասնյակից փոքր-ինչ ավելի ստորագրություններ։

Իսկ ՔՊ-ականների աչքից ընկած նախարարը փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ սեփական տեղակալին հրաժարական պարտադրելով։ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ գրելով, թե խարդավանքները հաղթեցին բանականությանը: «Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար»,- գրել է Գևորգյանը: Նախարարն էլ նշել է, թե շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Սիրվարդ Գևորգյանը ՔՊ-ականների թիրախում հայտնվել էր սեպտեմբերի 5-ին փոխնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, երբ տարածվեց նրա լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ, երկրորդ նախագահի գիրքը գրկած։ Ակնհայտ էր, որ «Քաղպայմանագիրը» չի ներելու այդ փաստը ոչ փոխնախարարին, ոչ էլ նախարարին, որի նկատմամբ առանց այն էլ անվստահություն կա թիմում։

Տարօրինակն ու պարսավելին, առաջին հերթին, հենց Մինասյանի վարքն է։ Եթե Գևորգյանն իսկապես արժեքավոր մասնագետ ու կառավարիչ էր, ապա նա կարող էր տղամարդկություն դրսևորել և մինչև վերջ պնդել իր սկզբունքները։ Փոխարենը, նախընտրեց փուռը տալ ենթակային։ Ամեն դեպքում, դա Գրիգոր Մինասյանին չի փրկելու անփառունակ պաշտոնանկությունից։ ՔՊ-ն ավելի հաճույքով կազատվի նրա ներկայությունից։ 

Նարե Բարսեղյան

Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
website by Sargssyan