Փաշինյանի «պադավատապետությունը» և ընդդիմության երեսպաշտությունը

Ազգային ժողովն այսօր մեկնարկել է հերթական քառօրյան։ Այն սովորականի պես թեժ է ընթանում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 միլիարդ 38 միլիոն դրամ փող է ծախսել։ «Մի քաղաքական ուժ, որը «պադավատապետության» դեմ էր բողոքում, մեքենաների վրա՝ «պադավատների» վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացվեն»,-ասել է պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորին արձագանքել է իշխանական ուժի ներկայացուցիչը։ «Այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը, պարո՛ն Խաչատրյան, երբ դրա մասին ասում եք, խնդրում եմ դա էլ հաշվի առեք: Պետությունը գնել է նրա համար, որ արդյունավետ կառավարի պետական համակարգը»,- նշել է Ծովինար Վարդանյանը:

«Պադավատապետություն» տերմինը ՀՀ քաղաքական դաշտ ներմուծել է հենց Փաշինյանը, որն ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր իշխանություններին՝ ծառայողական մեքենաներ գնելու համար։ Իսկ իր պաշտոնավարման օրոք պադավատապետությունը ոչ թե նվազել, այլ նոր հորիզոններ է նվաճել։

Գործող իշխանությունների երեսպաշտությունը և սեփական խոսքից հրաժարվելու հմտությունը, իհարկե, սահմաններ չի ճանաչում։ Տարօրինակը, ընդդիմության վարքն է, որը նույն հաջողությամբ, թեպետ, սակավ քանակով, օգտվում է «պադավատապետության» տված հնարավորություններից և քննադատում։ Իշխանությունն էլ առիթը բաց չի թողնում դա շրխկացնել ընդդիմադիրների դեմքին։

Մանդատներից չեն հրաժարվում, իրենց գործն է, պադավատներից գոնե կարող էին հրաժարվել որպեսզի քննադատությունը լուրջ ընկալվեր։ 

Ալիսա Տեր-Հովհաննիսյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan