Փաշինյանի սահմանադրական նոնսենսը

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ որոշումը։ Դատարանն օրեր առաջ էր քննել և որոշել, որ կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ 33 էջանոց որոշումը, ըստ մասնագետների, հիմնականում ոչ թե կանոնակարգի, այլ ՀՀ Անկախության հռչակագրի մասին է։ Սահմանադրական դատարանը, որը Փաշինյանի պաշտոնավարման օրոք զտվեց և վերածվեց կույրաղիքի, ոչ ավելի, ոչ պակաս, հայտարարել է, թե Անկախության հռչակագիրն իրավական նշանակություն չունի։ «Անկախության հռչակագիրը «ծնողին խժռող զավակի» կվերածվի, եթե Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի։ Սահմանադրական երկիշխանության նպատակ երբեք այդ փաստաթուղթը չի ունեցել»,- նշել են դատավորները։

Ադրբեջանն արդեն ամիսներ շարունակ պնդում է, որ հարկավոր է սահմանադրական փոփոխություններ կատարել և նախաբանից հեռացնել Անկախության հռչակագիրը, որով սահմանվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Փաշինյանն էլ գանցել է ոչ թե փոփոխություններ կատարելու, այլ ՍԴ որոշում կայացնելու, Հռչակագիրը թղթի կտոր հայտարարելու ճանապարհով։ Միայն մեկ դատավոր՝ Հրայր Թովմասյանն է հատուկ կարծիք գրել ու դեմ քվեարկել։ Միգուցե, այլ դատավորներ էլ դեմ քվեարկած լինեն, բայց գերակշիռ մեծամասնությունը մտել է այդ դավաճանական հանձնարարության տակ, և դակել վարչախմբի կեղտոտ հրահանգը։

Վաղ, թե ուշ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա կամակատարները կանգնելու են պատմության ու ժողովրդի դատաստանի առջև, իսկ մինչ այդ իրավական նոնսենսներով շարունակելու են աղավաղել իրավունքը։

Անի Ռուբենյան

Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան
website by Sargssyan