ArLeAМ ընկերությունը հյուընկալել է ֆրանսիացի պատվիրակներին

ArLeAМ ընկերությունն օրերս հյուրընկալել է Ֆրանսիայից ժամանած հյուրերի՝ ի դեմս Դեսին - Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրային և Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս և Ֆիդ Կոնստրակտ ընկերության դեսպան, Դենիս-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին։ Ֆրանսիացի հյուրերը շրջել են ArLeAm ընկերության ինտենսիվ այգիներում, ծանոթացել արտադրական գործընթացին, տեսել նոր ներդրված սառնարանային համալիրը, այցելել շինարարության փուլում գտնվող ձիարշավարանի տարածք, որը տարածաշրջանում բացառիկ է լինելու իր միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխանող շինարարությամբ և մեծ հնարավորություններ է ստեղծելու Հայաստանում ձիասպորտի զարգացման համար:

Քաղաքապետ Լորանս Ֆոտրան հիացմունքով է խոսել այգու մասին․ «Հայաստանը բավականաչափ ճանաչում եմ, բայց այս տնտեսությունը, որտեղ հրավիրել է պարոն Բադալյանը, պարզապես անկրկնելի է։ Տեսնել, թե ինչպես են նախաձեռնել այս ամենը, շատ հետաքրքիր էր, բացահայտում էր։ Ինձ տպավորեց այս վայրը, այսպիսի մեծ հոգատարությամբ ստեղծել նման այգի ժամանակակից սարքավորումներով, պարզապես հիասքանչ է», - ասել է Լորանս Ֆոտրան։

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հեռանկարներում տեսնում է հայկական արտադրանքի արտահանումը դեպի Եվրոպա․  «Առաջին անգամ, երբ եկա այստեղ, շատ հիացած էի, մտածեցի, որ անպայման պետք է ցույց տամ ֆրանսիացիներին, որ Հայաստանում բացի քարերից գոյություն ունեն նաև նման այգիներ, հիանալի նախաձեռնություն է։ Լինելով  հայ՝  հպարտություն է ցույց տալ ֆրանսիացիներին, որ Հայաստանում նման վայր կա: Կարծում եմ հետագայում հնարավոր է արտահանման հնարավորություններ ստեղծենք», - նշել է Դենիս Ջորկաեֆը։

ArLeAМ ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանի խոսքով՝ ընկերության 160 հա տարածքի 70 տոկոսն արդեն կանաչապատ տարածք է, որին կից այս պահին կառուցվում է ձիարշավարան․ «Հիանալի բերք ենք ստանում, տարեկան մոտավոր 1000 տոննայի կարգի խնձոր ենք հավաքում, ունենք ծիրան և տանձ։ Հյուրերին ցույց տվեցինք նաև կառուցվող ձիարշավարանը, մոտ ժամանակներս ավարտին կհասցնենք, ամբողջությամբ կբարեկարգվի, կդառնա  հիանալի տուրիզմի գոտի», - տեղեկացրել է Լևոն Խաչատրյանը։

«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ, առանց հավելանյութերի, ինքնուրույն աճեցված արտադրանք։

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan