Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ և շարունակում ակտիվ աշխատել, որպեսզի հաճախորդներն ստանան սպասարկման լավագույն պայմանները։

Այս պահին հասանելի են ԱրՔա Կլասիկ, Վիզա Կլասիկ, Վիզա Գոլդ և Վիզա Ինֆինիտ քարտերը, որոնց ձեռքբերումը հնարավոր է ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով: 

Նոր քարտերն առանձնանում են իրենց յուրահատուկ տեսքով, դրանցում պատկերված են ակններ, որոնք խորհրդանշում են ապագայի զարկերակն զգալու տեսլականը։ Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քարտի ստեղծման վրա առանձնահատուկ աշխատանք է տարվել արտիստների կողմից, որպեսզի քարտապաններն իրենց յուրատիպ զգան․ «Քարտերի վրա պատկերված ակններն ու գունային լուծումները կառանձնացնեն մեր քարտապաններին։ Առաջիկայում հասանելի կլինեն ApplePay և GooglePay վճարային ծառայությունները, ինչպես նաև նոր քարտատեսակները։ Աշխատում ենք ամեն օր՝ ջանալով գերազանցել ժամանակակից հաճախորդի բոլոր սպասումները», - ասել է նա։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։  Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan