Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Առաջնորդության դպրոցում

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Առաջնորդության դպրոցի ուսանողների առջև՝ խոսելով արդյունավետ հաղորդակցության թեմայի շուրջ։

Մասնավորապես, Առաջնորդության զարգացման 2024-2025 թթ. դասընթացի մասնակիցների հետ նա կիսվել է իր գիտելիքներով և փորձով առաջնորդների համար այն կարևոր ուղղությունների շուրջ, որոնք են ակտիվ լսելու սովորությունը, ոչ վերբալ հաղորդակցությունը,   մտքերի հստակ ձևակերպումը, հետադարձ կապի և կոնստրուկտիվ քննադատության ձևերը, մշակութային առանձնահատկությունների հաշվի առնելը և կոնֆլիկտների հաղթահարումը։ 

«Գլխավոր բանը, որը պիտի անի ցանկացած առաջնորդ՝ իր օրինակով մշակույթ ձևավորելն է։ Ձեր ամեն արարքով դուք պիտի ցույց տաք հարգանք բոլոր գործընկերների հանդեպ՝ անկախ նրանց պաշտոնից ու առանձնահատկություններից։ Շատ կարևոր է, որ առաջնորդի խոսքերը չհակասեն նրա արարքներին, քանի որ ձեր փոխանցած ազդանշանները պիտի լինեն հստակ և հետևողական՝ մարդկանց մեջ շփոթություն չառաջացնելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Առաջնորդության Դպրոցը բարձր է գնահատում պարոն Յիրիկյանի երկարամյա ջանքերը Հայաստանում նոր մակարդակի բիզնես մշակույթի զարգացման ուղղությամբ։ Վստահ ենք, որ նրա փորձառության ու հայացքների հետ հաղորդակցումը կարևոր ազդեցություն կունենա ապագայամետ երիտասարդների գալիք ձեռքբերումների և Հայաստանի զարգացման գործում», - ասել է Առաջնորդության դպրոցի հիմնադիր նախագահ Սամվել Մովսիսյանը։

Առաջնորդության դպրոց հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Կազմակերպության առաքելությունն է տեղական և միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը Հարավային Կովկասի և Պարսից ծոցի ռեգիոններում։ 

 

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
website by Sargssyan