Թմրամիջոցներ, մաքսանենգություն. ապօրինի իրացում. 90 մլն դրամը գերազանցող փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական վարույթով պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ր.Մ.-ն տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2022 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Վերջինիս կազմում ընդգրկել է Ա.Գ.-ին, Հ.Ն.-ին, Ա.Վ.-ին և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց: Որպես հանցավոր կազմակերպության ղեկավար՝ Ր.Մ.-ն ապահովել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների՝ առանց մաքսային հսկողության տեղափոխումը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք, ապա ԻԻՀ-ի հետ սահմանին հարակից տարածքներում հանձնումը հանցավոր կազմակերպության մասնակիցներ Ա.Գ.-ին, Հ.Ն.-ին կամ նրանց առաջադրանքով գործող անձանց:

Իրենց հերթին Ա.Գ.-ն, Հ.Ն.-ն, Ա.Վ.-ն ու քննությամբ դեռ չպարզված այլ անձինք, հանցավոր կազմակերպության մասնակիցներ չհանդիսացող Թ.Մ.-ի, Հ.Մ.-ի, Է.Հ.-ի, Ռ.Ն.-ի, Վ.Ո.-ի և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց միջոցով ապահովել են մաքսանենգության առարկա հանդիսացող թմրամիջոցները ձեռք բերելն ու տեղափոխելը Հայաստանի Հանրապետության տարածք, ապա դրանց ապօրինի իրացումը:

Թմրամիջոցների իրացումից ստացվել է առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ՝ 89 մլն 283 հազար դրամ, որի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով գումարները ի սկզբանե ստացվել են տարատեսակ կրիպտոարժույթային հաշիվների, տարբեր էլեկտրոնային դրամապանակների, ապա փոխանցումների և փոխարկումների միջոցով վերջնարդյունքում փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի հանցավոր կազմակերպության կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են վերջիններիս կողմից:

Բացի այդ, պարզվել է, որ հանցավոր կազմակերպության ղեկավար Ր.Մ.-ն թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2024 թվականի փետրվար ամսին մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցված և քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից փշալարային ցանցի վրայով նետելու եղանակով ՀՀ պետական սահմանով՝ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի տեղափոխել է տարբեր տեսակների, առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 12 կգ քաշով «մեթադոն», «մեթամֆետամին» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հանցավոր կազմակերպության առաջադրանքով Վ.Ո.-ի օժանդակությամբ փորձել են ձեռք բերել Հ.Մ.-ն, Ռ.Ն.-ն և Է.Հ.-ն, սակայն վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել հանցավոր կազմակերպության ղեկավարի, հանցավոր կազմակերպության մասնակիցների և թմրամիջոցների ապօրինի իրացմանն ու մաքսանենգությանը, ինչպես նաև՝ փողերի լվացմանը ներգրավված 9 անձի նկատմամբ:

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan