Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը

Ս․թ․ սեպտեմբերի 18-19-ը Ֆասթեքսը մասնակցել է Սինգապուրում անցկացվող Token2049 միջոցառմանը, որը կրիպտոակտիվների և համընդհանուր Web3 ոլորտի իրադարձությունների շարքում ամենահեղինակավոր միջոցառումներից է: 

Այն միավորում է այս ոլորտում միջազգային առաջատար կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ստեղծողների և մասնագետների, որոնք հնարավորություն ունեն առաջարկելու իրենց նորարարական լուծումները և քննարկելու ոլորտի զարգացման միտումները: Web3 ոլորտի ռահվիրաներից Ֆասթեքսը ներկայացրել է Fastex Exchange կրիպտոակտիվների փոխանակման հարթակը, Fastex Card վճարային քարտը, Fastex Wallet-ը, AKNEYE-ը և ftNFT հարթակն իր ֆիջիթալ տաղավարներով: 

Ֆասթեքսն առաջարկում է բազմաթիվ Web3 լուծումներ՝ նպատակ ունենալով ամբողջական փորձառություն տրամադրել թվային լուծումների ժամանակակից սպառողին: Էկոհամակարգի բազմաթիվ պրոդուկտները, Web3 ծառայությունները և դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն է տալիս մասնագետներին գաղափարներն իրականություն դարձնել Բահամուտ բլոկչեյնում: Միջոցառման ընթացքում այցելուները ծանոթացել են բլոկչեյնը որպես ծառայություն (BaaS), կրիպտոակտիվների ցուցակման և կրիպտոարժույթների փոխանակման հարթակների ստեղծման ծառայություններին, որոնք միասնաբար բիզնեսը բլոկչեյն տեխնոլոգիաներում ինտեգրելու համար են:

Այս ամենի մասին իր տեսլականով կիսվել է Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը Derypt-ին տված հարցազրույցում. «Ներկայումս էկոհամակարգի կենտրոնացումը ուղղված է ոլորտի իրավական կանոնակարգումներին՝ մասնավորապես շուտով Եվրոպայում ուժի մեջ մտնող MiCA կարգավորմանը, որին մենք ակտիվորեն պատրաստվում ենք, քանի որ ամեն բան շատ արագ է փոխվում և պետք է անընդհատ բարելավել առաջարկվող ծառայությունների որակը: Մյուս կողմից անչափ կարևորում ենք Բահամուտ հիմնադրամի գործունեության շարունակական զարգացումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանը և հետագայում վստահելի գործընկերների ներգրավմանը»:

20.000-ից ավելի այցելու, աշխարհի խոշորագույն լրատվական ընկերությունների կողմից լուսաբանում և 300-ից ավելի ներկայացուցիչներ ունեցող Token2049-ը կարևոր հարթակ էր Ֆասթեքս էկոհամակարգի ներկայացման, նոր գործընկերային փոխհարաբերությունների ձևավորման և ապագայի գաղափարներով զինվելու համար, որոնցով Ֆասթեքսի թիմը կվերադառնա և կկիսվի հաջորդ հանդիպումների ընթացքում՝ առաջարկելով լավագույն լուծումներն իր ընդլայնվող համայնքին:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին և առկա կանոնակարգերին:

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan