Հ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը. Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Հ1-ի եթերում հարցազրույցները (մանավանդ եթե դրանք տեղի են ունենում Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ) այն ֆորմատներն են, որոնք հարմար են գործող իշխանությանը, որտեղ մարդկանց խոսքը իշխանական շահավետ նարատիվների լույսի ներքո է մատուցվում։ Այս տեսանկյունից Հանրային ճնշմամբ Հ1-ի ուղիղ եթերում Սրբազանի ուղերձով հանդես գալը կարևոր հաջողություն էր, քանի որ առաջին անգամ իշխանությանը ոչ հարմար ֆորմատ պարտադրվեց։

Իսկ ինչ վերաբերում է Հ1-ի հարցազրուցային ֆորմատին...

Քանի որ երեկ Հանրայինի պատասխանատուների կողմից բողոք հնչեց, թե շատ ընդդիմադիր գործիչներ մերժում են հարցազրույցի առաջարկները, ասեմ, որ Հ1-ի խմբագիրները ինձ նույնպես քանիցս հրավիրել են Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի, մերժման պատճառները նրանց անկեղծ ասել եմ.
Նա ընդդիմադիր զրուցակցի հետ զրույցին վերաբերվում է ոչ թե որպես տարբերվող կարծիք վերհանելու հնարավորության, այլ պարզապես զրուցակցին «փչացնելու» հնարավորության. դա պարզ երևում է ոչ միայն հյուրին ընդհատելու, նրա բառերից կառչելու, հարց տալիս կամ մեկնաբանություն անելիս ծաղրական, հեգնական խոսքային կամ դեմքի արտահայտություններ անելու, այլև եթերային աշխատանքից դուրս իր «վարպետությունը» քննարկելու ժամանակ (երկու-երեք անգամ Հ1-ի դիմահարդարման բաժնում իմ ականջներով եմ լսել, թե ինչպես էր նա սպասասրահում իր իշխանական հյուրերին հաղթական տոնայնությամբ հարցնում, թե տեսա՞ր՝ «էսինչին» ինչ օրը գցեցի)։

Հ1-ը, այո, ինչպես երեկ ասում էր նրա գործադիր տնօրենը, հանրային ինստիտուտ է՝ 68 տարեկան։ Ու Պետրոս Ղազարյանի նման «մեկնաբանների» աշխատանքի հետևանքով, ցավոք, այդ ինստիտուտի եթերը վերածվում է էժանագին շոուի, «քուչի բազարի»։

Հ1-ը իրեն աշխատակից է պահում մի մարդու, ով հրապարակավ կեղծիք է թույլ տալիս՝ մարդու խոսքի բովանդակությունը նենգափոխելով, մարդու բառերը կրճատված ձևով հանրությանը ներկայացնելով (անձամբ ինձ մեկ անգամ թիրախավորել է՝ լեզվական շփոթս մոնտաժելով ու դնելով իր էջին)։
Հ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը։

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում իրապես պետք է լինի անաչառ գործ ու մոտեցում, որ ընդդիմադիր գործիչն այստեղ իրեն զգա տանը, ոչ թե Բաքվում։

Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան
website by Sargssyan