ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածելը. Բայդենի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները բարձրացել են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգներն Իսրայելի հետ քննարկում է Իրանի կողմից զանգվածային հրթիռային հարձակմանը պատասխանելու տարբերակները, որոնք ներառում են Իսրայելի հարվածներն Իրանի նավթային օբյեկտներին:

«Մենք դա քննարկում ենք»,- Reuters-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Բայդենը։

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները բարձրացել են, իսկ մերձավորարևելյան լարվածության աճը թրեյդերներին ստիպել է անհանգստանալ նավթի մատակարարման հնարավոր խափանումների առնչությամբ:

Օրինակ՝ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն աճել են 3,72 դոլարով կամ 5,03%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 77,62 դոլարի։ Ամերիկյան West Texas Intermediate (WTI) նավթի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 3,61 դոլարով կամ 5,15%-ով և կազմել 73,71 դոլար։

Այնուամենայնիվ, Բայդենն ընդգծել է, որ իր կարծիքով՝ Մերձավոր Արևելքում «լայնածավալ պատերազմ» չի լինելու: Նրա խոսքով՝ ավելին պետք է արվի Մերձավոր Արևելքում պատերազմից խուսափելու համար: Հինգշաբթի Վաշինգտոնում լրագրողների այն հարցին, թե որքանով է ԱՄՆ նախագահը վստահ, որ լայնածավալ պատերազմը հնարավոր կլինի կանխել, Բայդենը պատասխանել է.«Ես կարծում եմ, որ մենք կարող ենք խուսափել դրանից: Բայց դեռ շատ անելիքներ կան»:

Մինչ Իսրայելը դիտարկում է Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը պատասխանելու հնարավոր տարբերակները, Բայդենը երեկ հաստատել է, որ չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի որևէ հարվածի։

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan