Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համատեղ  մամուլի ասուլիսը։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը` Fastex-ի և Fast Bank-ի հետ համատեղ, WCIT-ի գլխավոր գործընկերներն են։ 

Ասուլիսին մասնակցել են Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը և Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
Վահագն Բադալյանը, անդրադառնալով տարածաշրջանում այս կարևոր միջոցառումը հովանավորելու Fastex-ի նախաձեռնությանը, նշել է․

«Կարևորում ենք ինովացիաների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնֆերանսի՝ WCIT 25-րդ հոբելյանական միջոցառման անցկացումը Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոն և մեր երկիրը դարձնել առավել մրցունակ միջազգային հարթակներում։ Այս տարի մենք ստանձնել ենք միջոցառման  բացման արարողությունը կազմակերպելու կարևոր գործը»,- ասել է նա։

Միջոցառման պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում։ Hoory AI օգնականն այս տարի կլինի միջոցառման հաղորդավարի դերում՝ ներկայացնելով երեկոյի մասնակիցներին։ Ելութները կուղեկցվեն արհեստական բանականության կողմից գեներացված վիզուալ  պատկերներով։ Ի դեպ, այս տարի համաժողովի հիմնական թեման արհեստական բանականությունն ու դրա ընձեռած լայն հնարավորություններն են։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազդարարի միջոցառման մեկնարկը՝ ներկայանալով առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ։ Երեկոյի ավարտին շքեղ երաժշտական շոուով հանդես կգա համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

«Ուրախ ենք երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալել WCIT կոնգրեսը։ Այս տարի համաժողովի բացմանը տեսակապով ողջույնի խոսքով հանդես կգա գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։ 2019 թվականի համաժողովը հայաստանյան ՏՏ ոլորտում տեսանելի զարգացումներ է գրանցել, ինչը, վստահ եմ, որ այս տարի կրկնապատկվելու է: Շնորհակալ ենք նաև գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցում են մեզ կազմակերպման գործում և կարևորում նման միջոցառումների իրականացումը Հայաստանում»,- ասել է  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հոկտեմբերի 5-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի համաժողով. կլինեն տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում համաշխարհային բիզնեսի առաջնորդները և ոլորտի փորձագետները կանդրադառնան բիզնես հնարավորություններին ու զարգացող շուկաներին։

WCIT 2024-ի ամբողջական օրակարգն այստեղ է։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

 

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan