Հանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։

Միջոցառման շրջանակներում համաժողովի գլխավոր հովանավոր ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին և առկա խնդիրներին։

Ներկայացնում ենք Արմեն Ստեփանյանի հարցազրույցից հատվածներ.

 Վստահությունն ամենակարևոր մարտահրավերն է:

Վստահությունը հանքարդյունաբերության համար ամբողջ աշխարհում ամենամարտահրավերային հարցն է։ Մեր ոլորտի շահագրգիռ կողմերը շատ են՝ կառավարությունը, համայնքները, քաղաքացիական հասարակությունը, մասնագիտական համայնքն է, և ամեն մեկն իր հարցադրումներն ունի։ Եվ վստահությունն այդ երկխոսության հիմքում է ընկած։ Վստահություն կառուցելը շատ երկար ժամանակ է պահանջում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ մեկ վայրկյան է պահանջվում, որ այդ վստահությունը քանդվի։ Մեծ գործ ունենք անելու համատեղ։

Շահագրգիռ կողմերը հետևում են և տեսնում են աննախադեպ մոտեցում ԶՊՄԿ-ի կողմից։ Փաստացի այցեր՝ անհատական, մեծ խմբերով, և դա էլ է միջոց, հարթակ մեր տեղեկատվությունը հասցնելու շահագրգիռ կողմերին, և ակնկալում ենք անկեղծ հետադարձ կապ իրենցից, որ մենք բարելավենք մեր երկխոսությունը բոլորի հետ։

Կարևորը լավ մասնագետ լինելն է

Ինչ վերաբերում է կանանց մասնակցությանը, ապա մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ կենտրոնանում ենք տաղանդի կարևորության վրա, և սեռական պատկանելությունն ընդհանրապես կարևոր չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է։ Եվ մենք կոչ ենք անում մեր սիրելի աղջիկներին և կանանց, որ եթե ձերբազատվեն այն կարծրատիպերից, որ հանքարդյունաբերությունը միայն տղամարդկանց համար է, մենք կանանց ավելի շատ կտեսնենք այդ ոլորտում։ Մենք ունենք կադրերի խնդիր, եթե եղավ լավ մասնագետ, ապա տարբերություն չկա սեռի մեջ։ Վերջերս մեր ոլորտում ավելի շատ կայանում են կանայք, քան տղամարդիկ։

Միջադեպերը մարդկային վարքագծի հետևանք են

Կոմբինատում գրանցված դեպքերը, միջին վիճակագրական տվյալներով՝ ավելի շատ են, քան միջազգային վիճակագրական թվերը։ Բոլոր հետաքննությունները, որոնք իրականացվում են ծանր կամ թեթև դեպքերից հետո, վկայում են միևնույն բանի մասին, որ գրեթե 100 տոկոս դեպքերում կատարվածը մարդկային վարքագծի հետևանք է։ Մեծ աշխատանք պետք է իրականացնել, որն արվում է, դա անվտանգության մշակույթի ներդրումն է, և ես Ձեզ երաշխավորում եմ, որ ջանք ու եռանդ չի խնայում ղեկավարությունը և ամբողջ կոմբինատը վարքագծային փոփոխություններ իրականացնելու համար, ինչը, ցավոք, մեկ օրում իրականացնելն անհնար է, քանի որ ձևավորված վատ ավանդույթներ կան, որոնցից մենք կամաց-կամաց ձերբազատվում ենք։

Մանիպուլյացիան մեր ոլորտում շատ–շատ է, պետք է կրթել ժողովրդին

 Մեր առաջնային ամենակարևոր գործընկերը մեր ազդակիր համայնքն է։ Այն համայնքները, որոնք գտնվում են հանքավայրից անմիջական հեռավորության վրա և իրենց վրա կրում են որոշակի դրական և բացասական ազդեցություններ։ Եվ իրենց հետ երկխոսությունը պետք է շատ ավելի ինտենսիվ լինի և կա, քան մնացած բոլոր շահագրգիռ կողմերի միջև։ Նրանք ավելի շատ պետք է տեղեկացված լինեն, և դրանով դուք ավելի պաշտպանում եք իրենց և ոլորտը կարծրատիպային վախերից և մանիպուլյացիաներից, ինչը, ցավոք սրտի, առկա է մեր ոլորտում։ Գաղտնիք չէ, որ մանիպուլյացիաների հետևանքով մեր ոլորտը դեմոնիզացվել է, երևի այս պահի դրությամբ հասել է իր ծայրահեղ գագաթնակետին։ Եվ դրա դեմ պայքարելու միակ միջոցը երկխոսություն է և կրթելը ժողովրդին, որ իրենք ավելի կրթված լինեն, քան իրենց մանիպուլացնողը։ Դա խոսքերով հեշտ է հնչում, բայց գործում դժվար է իրականացնել, բայց անհնարին չէ։ Հուսով ենք՝ կհասնենք շոշափելի արդյունքների այդ մասով, որովհետև մանիպուլյացիան մեր ոլորտում, ցավոք սրտի, շատ-շատ է։

Կոմբինատի սոցիալական ծրագրերն աննախադեպ են

 Մեր սոցիալական ծրագրերը լայն են։ Ոլորտն ինքը շատ լայն սոցիալական պատասխանատվության մոտեցումներ և ծրագրեր ունի, կոմբինատը՝ էլ ավելի շատ։ Ասեմ, որ աննախադեպ է, միգուցե միջազգային չափանիշներով դիտարկենք, կգերազանցի շատ-շատերին։ Մասնավորապես՝ առողջապահական հարցերն առաջնահերթ, իհարկե, դա մեր աշխատակիցներն են և իրենց ընտանիքները, ունենք ապահովագրական փաթեթ, ունենք գործընկերներ, որոնք դա ապահովում են։ Եվ այն առողջապահական խնդիրները, որոնք ապահովագրական փաթեթը չի ծածկում, ընկնում է արդեն կոմբինատի դաշտ, որտեղ կոմբինատն է արդեն աջակցություն իրականացնում՝ բացառությամբ պլաստիկ վիրաբուժության դեպքերի։

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan