YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել

YoHealth հավելվածի հայտարարած լեռնագնացության մարտահրավերն ու արդյունքներն ամփոփվել են․ 50 լեռնագնացներ վերջին 20 օրերի ընթացքում հաղթահարել են Հայկական լեռնաշխարհի տարբեր բարձունքներ և գագաթներին տեղադրել YoHealth հավելվածի դրոշները։ Ինչպես և նախատեսվել էր, գագաթ հասած յուրաքանչյուր լեռնագնաց արշավի արդյունքում Fastex-ի կողմից պարգևատրվել է 100 FTN-ով, որն այսօրվա տվյալներով համարժեք է 100 հազար ՀՀ դրամի:      

Արշավորդները վերագայել են Հայաստանի տարբեր մարզերի բարձունքներ՝ Սուրբ լեռ (2157մ), Հատիս (2528 մ), Կարմիր Կատար (3530 մ), Կապուտջուղ (3906 մ), Կապուտկող լեռ (3074 մ), Խուստուփ լեռ (3206 մ), Թրասար (3594 մ), Կարմիր Կատար (3530 մ) և այլ լեռներ։

Լեռնագնաց Ժաննա Հարությունյանն ընկերների հետ երկու գագաթ է բարձրացել՝ Մեծ Մայնեղ և Եղջերվասար՝ 2500 մ բարձրությամբ․ «9 ամիս դադարից հետո YoHealth-ի մարտահրավերն է հենց նպատակ հանդիսացել, որ նորից սկսեմ։ Մոտ 20 կմ ենք քայլել, 30 հազարից ավել քայլ ենք արել այդ ընթացքում։ Արշավն սկսել ենք Գեղարքունիքի մարզից և ավարտել Տավուշի մարզում։ Տպավորությունները դրական են, արշավը համարում եմ ստացված», - ասել է նա։ 

Էդգար Հարությունյանը, ով արդեն 21 տարի լեռնագնացությամբ է զբաղվում, մենակ է իրագործել արշավը․ «Բարձրացել եմ Արա լեռ՝ 2577 մ։ Ճանապարհի ընդհանուր երկարություն 16.5 կմ էր, քայլերի ընդհանուր քանակը՝ մոտ 23 հազար։ Ծրագիրը պատահական եմ տեսել։ Մենակ եմ բարձրացել, քանի որ նպատակ ունեի նաև գեղեցիկ նկարահանում անել»։

Fastex-ի թողարկած YoHealth բջջային հավելվածը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։ Հավելվածը ներբեռնելուց հետո օգտատերն ստեղծում է հաշիվ,  կատարում է քայլաչափի կարգավորումներ, այնուհետև որոշակի ժամանակահատվածում իր կատարած քայլերի հաշվարկով փոխանակում է դրանք նվերների կամ թվային ակտիվների հետ։ YoHealth հավելվածը ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan