ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն

ԱՄՆ-ն, անցած տարվա հոկտեմբերի 7-ից առայսօր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի զինված ուժերի միջև շարունակվող թեժ հակամարտության ընթացքում, ռեկորդային 17,9 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելին ռազմական օգնության վրա: Այս մասին ասվում է Բրաունի համալսարանի «Պատերազմի ծախսերը» նախագծի զեկույցում, գրում է Times of Israel-ը:

Այս ծախսերը ներառում են նաև ՀԱՄԱՍ-ին աջակցող Եմենի հութիների կողմից իսրայելական, բրիտանական, ամերիկյան առևտրային նավերի վրա հարվածները ճնշելու ԱՄՆ ռազմածովային նավատորմի կողմից իրականացվող արշավի ծախսերը:

Ֆինանսական ծախսերը հաշվարկել է Հարվարդի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի պրոֆեսոր Լինդա Ջ. Բիլմեսը, որը հաշվարկել էր 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից ի վեր ԱՄՆ-ի կողմից իրականացված բոլոր պատերազմական ծախսերը, ինչպես նաև հետազոտողներ Ուիլյամ  Հարթունգը և Սթիվեն Սեմլերը:

Այս մեկ տարվա ընթացքում Իսրայելին ԱՄՆ-ի մատակարարած զենքի մեծ մասը զինամթերք էր՝ հրետանային արկերից մինչև ստորգետնյա բունկերների ոչնչացման զինամթերք և ճշգրիտ կառավարվող ռումբեր:

Ի տարբերություն Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրված հրապարակայնորեն փաստաթղթավորված ռազմական օգնության, Իսրայելի պարագայում անհնար էր ստանալ ամբողջական մանրամասները, թե ինչ է ԱՄՆ-ն առաքել այս երկիր անցյալ հոկտեմբերի 7-ից ի վեր: Այսպիսով, տարվա կտրվածքով 17,9 միլիարդ դոլարը մասնակի թիվ է, կարծում են հետազոտողները:

Նրանք ընդգծել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերը՝ բյուրոկրատական մանևրումների միջոցով թաքցնելու օգնության ամբողջ ծավալը և մատակարարված համակարգերի տեսակները:

Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
website by Sargssyan