Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի միջազգային համաժողովին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն. Համագործակցության Խթանում» խորագրով միջազգային համաժողովին, որպես պանելային խոսնակ: 

Համաժողովը կազմակերպել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ Հայաստանը՝ ներգրավելով շուրջ 200 առաջատար մասնագետների՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնավոր, հանրային և ֆինանսական ոլորտներից: Ucom ընկերությունը հանդես է եկել որպես համաժողովի պլատինե գործընկեր:

Պարոն Յիրիկյանը պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է կորպորատիվ կառավարման գործընթացներում ներքին աուդիտի կարևորությանը: 

«Ներքին աուդիտը կարևոր դեր է խաղում կազմակերպության առողջ կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծման մեջ։ Երբ գործադիր ղեկավարությունը աջակցում է ներքին աուդիտին, կառավարման գործընթացները ավելի արդյունավետ են դառնում, ինչը ավելացնում է կազմակերպության թափանցիկությունը և դրականորեն անդրադառնում նրա հեղինակության վրա։ Այսպիսով, արդյունավետ ներքին աուդիտը պաշտպանում է ոչ միայն ֆինանսական կայունությունը, այլ նաև նպաստում է կազմակերպության հաջողությանը և աճին», - պանելային քննարկման ընթացքում նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Մենք ուրախ ենք համագործակցել Ucom ընկերության հետ, որը մեզ տրամադրեց բացառիկ հարթակ՝ քննարկելու կորպորատիվ կառավարման և ներքին աուդիտի ոլորտի վերջին ձեռքբերումներն ու հետագա զարգացման միտումները` վերջիններս հայաստանյան ընկերություններում ներդնելու և հաջողությամբ կիրարկելու նախապայմանները։ Պարոն Յիրիկյանի մասնակցությունը մեր պանելային քննարկմանը հատկապես կարևոր էր, քանի որ նա գործադիրի տեսանկյունից փայլուն ներկայացրեց կորպորատիվ կառավարման և աուդիտի գործընթացներում համագործակցության անգնահատելի դերը: Սա հրաշալի օրինակ է, թե ինչպես արդյունավետ գործընկերությունը կարող է իրական արժեք բերել մեր ընդհանուր հաջողություններին» - նշել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի նախագահ Արա Չալաբյանը:

Նշենք, որ Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանը «Institute of Internal Auditors-Global» միջազգային կազմակերպության գործընկերն է Հայաստանում: Ինստիտուտն ունի ավելի քան 170 անդամ, պետական և մասնավոր կազմակերպություններից ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման ոլորտում: Այն Հայաստանում ներքին աուդիտի ոլորտը ներկայացնող ամենամեծ կառույցն է:

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan