Fastex-ը մասնակցել է DigiTec-ին․ Web3 քննարկումներ նորարարության և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ

Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության՝ DigiTec Expo 2024-ի շրջանակում Fastex-ը ներկայացրել է իր վերջին նորարարական լուծումները` հանդիսանալով միջոցառման գլխավոր գործընկեր։ Meridian Expo Center-ում հոկտեմբերի 4-6-ը աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանել  շուրջ 30,000 այցելու, ավելի քան 15 լրատվական, 200 մասնակից՝ ներկայացնելու իրենց նորարարական լուծումները։ 

DigiTec Expo 2024-ին ներկայացված էին Էկոհամակարգի Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտոփոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը,  AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը և YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ 

DigiTec Expo 2024-ի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին մասնակցել են հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ՝ կիսվելով իրենց գիտելիքներով և փորձով։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը պանելային քննարկմանը ներկայացել է «Նորարարությունը՝ պաշտպանված օրենդրությամբ․ թերի օրենսդրության կարգավորումների ռիսկերը Հայաստանում» թեմայով։ Պանելային քննարկումը վարել է Firo-ի գլխավոր կրիպտոգրաֆեր Արամ Ջիվանյանը։ Կրիպտո ոլորտում օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հետաքրքիր և արդյունավետ քննարկմանը մասնակցել են Blockstars-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Bitcoin Armenia-ի գործադիր տնօրեն Էդուարդ Ավետիսյանը և Layerswap-ի գործադիր տնօրեն Արամ Քոչարյանը։ 

Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել  «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծին և կրիպտոակտիվների ոլորտի վրա դրա ազդեցությանը։

Վարդան Խաչատրյանը նշել է․ «Հասկանալ և ընդունել օրենսդրական կարգավորումները՝ նշանակում է լինել մեկ քայլ առաջ։ Հայաստանում կրիպտոակտիվների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն ունեն բացեր, այնուամենայնիվ, կան հստակ կետեր, որոնք թույլ են տալիս իրավական դաշտում ծավալել գործունեություն։ Այս գործընթացն օրեցօր մեծ թափ է հավաքում»:  

Fastex-ի համար այս ձևաչափը տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտով հետաքրքրվողների հետ քննարկումների,  նոր ծանոթություններ ձեռք բերելու և գործունեություն համար բարենպաստ Web3 հարթակներ գտնելու հնարավորություն էր:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով

Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ըFastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan