Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ում և DigiTec-ում ներկայացրել է իր թվային նորարարությունները

Հայաստանը երկրորդ անգամ հյուրընկալեց նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2024/DigiTec-ին: Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ի բանկային գործընկերն էր և DigiTec-ի ֆինտեք հովանավորը: Տարածաշրջանի տեխնո իրադարձության մեկնարկն ազդարարվեց Ֆասթ Բանկի և Fastex-ի կողմից յուրահատուկ նվերով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին․ Ֆասթ Բանկի և Ֆասթեքսի հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Հանրապետության հրապարակում բացառիկ համերգային ծրագրով ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ: Երեկոյի երկրորդ հատվածում շքեղ երաժշտական շոուով հանդես եկավ  Ջեյսոն Դերուլոն։

Ֆասթ Բանկը ներկայացավ այցելուներին առանձին տաղավարներով ինչպե՛ս մարզահամերգային համալիրում ընթացող WCIT 2024/DigiTec համաժողովին, այնպե՛ս էլ «Մերիդիան» էքսպոկենտրոնում՝ Դիջիթեք ցուցահանդեսին: Չորս օր շարունակ Բանկն այցելուներին ներկայացրեց իր թվային նորարարական պրոդուկտները՝ հոկտեմբերի 1-ից թողարկված նոր ԱԿՆ քարտերը, Temp անգրավ բիզնես վարկը, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ավտոմատացված պահատուփերի ծառայությունները և այլն։ Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով ՝ այս տարի միջոցառումն ավելի մասշտաբային էր․ «Ֆասթ Բանկը 2-րդ տարին է արդեն մասնակցում է Դիջիթեք տեխնոլոգիական էքսպոյին և այս տարի այն ավելի մասշտաբային է, քանի որ զուգորդվել է  WCIT համաժողովի հետ: Այս տարվա մասնակցությունը մեզ համար կարևոր է նրանով, որ Ֆասթ բրենդը տոնել է իր 30-ամյակը, ինչպես նաև մենք այս տարվա հոկտեմբերի 1-ից թողարկել ենք և գործարկել ենք մեր առաջին քարտային պրոդուկտները», - նշել է Գարեգին Դարբինյանը: 

Բանկի տաղավարները ցուցահանդեսի բոլոր օրերին մարդաշատ էին՝ լի հետաքրքրաշարժ քուիզներով և անակնկալներով։ Նշենք, որ Ֆասթ Բանկը ստեղծել է հայերեն խոսքը տեքստի վերածող  (Speech to text) մոդելը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան տեղում փորձարկելու մոդելը և տեսնելու դրա հնարավորությունները։ Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշեց, որ այս հարթակը շատ կարևոր է ընկերության նվաճումներն ու նորարարությունները ներկայացնելու համար. «Այս կարևոր հարթակը հնարավորություն ընձեռեց մեզ ներկայացնել մեր թվային նվաճումները: Ֆասթ Բանկը միտված է դառնալ թվային բանկ և այդ կոնտեքստում մենք ներկայացրինք նոր թողարկված  հայերեն խոսքը տեքստի վերածող մոդելը, որը ձևավորվել է Ֆասթ Բանկի կողմից ստեղծված «Խոսափող» հավելվածի տվյալների հիման վրա», - եզրափակեց Արթուր Հարությունյանը: 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։  Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan