«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ աջակցում է Իսրայելի հետ հրադադարին և առաջին անգամ որպես նախապայման չի նշել Գազայում կրակի դադարեցումը

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման փոխնախագահ Նաիմ Քասեմը պաշտոնապես հայտարարել է, որ իր շարժումն աջակցում է Լիբանանում հրադադարի հասնելու ջանքերին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ ընդգծելով, որ սա առաջին դեպքն է, երբ «Հեզբոլլահ»-ը հայտարարում է Իսրայելի հետ հրադադարի պատրաստ լինելու մասին և որպես դրա նախապայման չի նշում Գազայի հատվածում զինադադարի հաստատումը:

Քասեմն ասել է, որ «Հեզբոլլահ»-ն աջակցում է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի ջանքերին՝ դադարեցնելու շարժման ուժերի և Իսրայելի միջև մարտերը, որոնք սրվել են վերջին շաբաթներին Իսրայելի ցամաքային ներխուժմամբ և «Հեզբոլլահ»-ի որոշ բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի սպանությամբ:

«Մենք աջակցում ենք քաղաքական գործունեությանը, որը ղեկավարում է Բերրին զինադադարի անվան տակ: Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ հրադադարի հարցը ձևավորվի, և երբ դիվանագիտությունը հասնի դրան, մնացած բոլոր մանրամասները կարող են քննարկվել և որոշումներ կայացվել: Եթե թշնամին (Իսրայելը) շարունակի իր պատերազմը, ապա մարտի դաշտը կորոշի», - ասել է Քասեմը 30 րոպեանոց հեռուստաուղերձում:

«Հեզբոլլահ»-ը սկսել է զանգվածաբար հրթիռներ արձակել Իսրայելի վրա մեկ տարի առաջ՝ ի աջակցություն իր դաշնակից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ռազմական թեժ գործողությունների փուլում է  Իսրայելի հետ: Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում վերջին մեկ տարում զոհվել է ավելի քան 43,000 մարդ:

«Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ղեկավարները վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել են, որ խմբավորումը չի դադարեցնի իր կրակն Իսրայելի ուղղությամբ մինչև Գազայի հատվածում հրադադարի հասնելը, սակայն Քասեմի ելույթը, կարծես, ցույց է տալիս շեղում այդ քաղաքականությունից, նկատում է Al Arabiya-ն:

Իսրայելական օդուժը, իր հերթին, հարվածում է «Հեզբոլլահ»-ի՝ Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող հենակետերին: Բացի այդ, Իսրայելն ընդարձակել է ցամաքային ներխուժումը Լիբանանի հարավային սահմանի հատվածներում:

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan