Ինքնիշխանության անվան տակ հերթական զիջումներն են անում

Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից։ «Համաձայնություն է ձեռքբերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով», - նշված է վարչապետի խոսնակի տարածած հաղորդագրությունում։ Ռուս սահմանապահներն ավելի վաղ հեռացել էին նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Իշխանական քարոզչամեքենան և ձեռնասուն արևմտամետները երեկվանից իսկական խրախճանք են սկսել՝ այս որոշումը որպես ինքնիշխանության ամրապնդման ևս մեկ քայլ անվանելով։ Մինչդեռ, փորձագետները նշում են, թե Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն՝ հնարավորինս արագ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը հայ-իրանական սահմանից: Վաշինգտոնի այդ ցանկությունը բխում է նրա քաղաքականությունից, «Միջին միջանցքի» իրականացման իմպերատիվից:

Արևմուտքն ամեն գնով ուզում է հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, դրա վերահսկողությունն արևմտյան որևէ կառույցի կամ Թուրքիային հանձնելու միջոցով։ Այդկերպ, նաև լուծվելու է Ռուսաստանին տարածաշրջանից հանելու հարցը։ Վստահաբար, Փաշինյանը ՀՀ շահերից բխող որևէ հաշվարկ այս հարցում էլ չունի, ընդամենը շարժվում է իր արևմտյան տերերի հանձնարարականներով։ Արդյունքում, ինչպես միշտ Հայաստանը կանգնելու է կոտրած տաշտակի առջև։ 

Աստղիկ Մանուկյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan