«Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի

Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ տարածված կարճ հաղորդագրության, քննարկվել են կադրային բնույթի հարցեր։ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել, ըստ որի՝ նիստին հրավիրել էին նաև ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Արուսյակ Ջուլհակյանին։ Նրանց և Արփի Դավոյանի անուններն էին շրջանառվում, որպես արդարադատության նախարարի թեկնածուներ։

Նշված երեք պատգամավորները ինքնաբացարկ են հայտարարել, իսկ ՔՊ վարչությունը դեմ է քվեարկել Արփի Դավոյանի թեկնածությանը։ Նրա օգտին քվեարկել են միայն Վահագն Ալեքսանյանն ու Սուրեն Պապիկյանը, մյուսները, այդ թվում՝ Փաշինյանը, կտարականապես դեմ են եղել Դավոյանի նշանակմանը։ Փաստացի, կարելի է ասել, որ ՔՊ-ում դեռ ողջամտության ինչ-որ նշույլներ կան, գիտակցում են, թե ինչ ծաղրի էին արժանանալու Արփի Դավոյանին նախարար նշանակելու դեպքում։ Բայց միայն այն փաստը, որ այդ անունը քննարկման առարկա է դառնում, արդեն իսկ խոսում է ՔՊ-ում տիրող անառողջ հոգեբանական վիճակի մասին։

Տարօրինակ չէ նաև, որ ԱԺ երեք պատգամավորները հրաժարվել են նախարար դառնալ։ Ցանկացած ՔՊ-ական պաշտոնյա գիտի, որ ամեն պահի կարող է քավության նոխազ դառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, կորցնել կերակրատաշտից օգտվելու հնարավորությունը։ Իսկ պատգամավորի մանդատը երաշխավորում է առնվազն մինչև 2026 թ. երաշխավորված աշխատանք, բարձր աշխատավարձ, պարգևատրումներ և գործուղումներ։

Շառից-փորձանքից հեռու...

Անահիտ Մելիքյան

Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
website by Sargssyan