Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հայաստանն ակտիվորեն մասնակցել է «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագծի փորձագիտական հաստատմանը, առաջարկություններ արել, դրանցից շատերը հաշվի են առնվել, սակայն վերջնական փաստաթուղթը չի ստորագրել։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, թե Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին։

ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ դատապարտել էին միակողմանի պատժամիջոցները, հորդորել զերծ մնալ նման քայլերից։ Համատեղ հայտարարությունն ընդունվել էր Մոսկվայում կայացած նիստի արդյունքներով, որին մասնակցել էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Թե ինչու Հայաստանի արտգործնախարարը փաստաթուղթը չստորագրեց ԱՊՀ երկրների նախարարների խորհրդում, ավելի լավ է թող ինքն այդ հարցին պատասխանի, իսկ իմ անձնական կարծիքը թող մնա ինձ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Երևանն այնուամենայնիվ չի ստորագրել փաստաթուղթը։

Փոխարենը, Ադրբեջանի փաստաբանի դերը ստանձնած Զախարովան ակտիվորեն քննադատել է ԱՄՆ կոնգրեսականներին՝ Բաքվի դեմ հայտարարությունների համար։ Կոնգրեսի անդամները դիմել էին պետքարտուղար Բլինքենին՝ կոչ անելով պատժել Բաքվին քաղաբանտարկյալների և ռազմագերիների դաժան պայմանների համար։ Ռուսաստանից պարբերաբար քննադատում են Հայաստանին հակառուսական պահվածքի համար, մինչդեռ որոշ շրջանակներ, այդ թվում՝ ծագումով հայ Սերգեյ Լավրով-Քալանթարյանի գլխավորած հիմնարկը, մոռանալով դաշնակցային պարտավորությունները, հաճախ գործում են ի շահ Ադրբեջանի։ Ուստի բնավ պետք չէ զարմանալ, որ Հայաստանում անընդհատ աճում են հակառուսական տրամադրությունները։

Սաթենիկ Ղազարյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan