Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում

Ընդդիմադիր բոլոր ուժերը, քաղաքական և հասարակական կազմակերպությունները պետք է համախմբվեն և միավորվեն հանուն Հայաստանի պահպանման, հայ ժողովրդի ապագայի, հանուն մեր զավակների և հետագա սերունդների։ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է այս մասին նշել իր ուղերձում՝ նկատելով, որ եթե դա չանեն այսօր, վաղը կարող է ուշ լինել:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի, Հայաստանի անսկզբունքային իշխանությունը հասցրել է մեր երկիրը անկախության, պատմական տարածքների կորստի, կանգնեցրել է հայ ազգն էքզիստենցիալ սպառնալիքի առջև։ Մենք կորցրել ենք մեր հայկական հողերը, հարյուր հազարավոր մարդիկ մատնված են տառապանքի, սպասվում է հայերի հերթական լայնածավալ ցեղասպանություն։ Արտաքին սպառնալիքների հետ մեկտեղ մեր երկիրը կործանվում է ներսից։ Մեր վզին փաթաթում են հասարակության քայքայման գաղափարախոսություն, կոչ են անում հրաժարվել հայրենասիրությունից, նախնիների հիշատակի հանդեպ հարգանքից։ «Այս գաղափարախոսության էությունը մեր ավանդական կրոնական արժեքների, հասարակական և բարոյական դարավոր հիմքերի վարկաբեկումն է։ Երկրում բացահայտ սերմանում են գենդերային քաղաքականություն, թմրամոլություն և հասարակությանը սպառնացող բազմաթիվ այլ արատներ, որոնք խորթ են հայ ժողովրդին: Գործող իշխանությունը բարձր արժանիք է համարում պետական ​​դավաճանությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետական կարևորագույն փաստաթղթից վերածվում է սակարկության օբյեկտի, հայ ժողովուրդը զրկվում է սեփական կարծիք ունենալու և այն պաշտպանելու իրավունքից։ Օրենքն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու կոչված պետական ​​կառույցներն աչք են փակում կատարվածին՝ վարչախմբի ճնշման ներքո»,- նշել է Կարապետյանը՝ նկատելով, թե այդ գաղափարախոսությունը հետապնդում է մեկ նպատակ․ հայ ժողովրդին իշխանություններին հպատակ ու հնազանդ դարձնել, մարդկանց մեջ սերմանել պարտվողական հոգեբանություն, անտարբերություն պետականության հանդեպ, հրաժարվել սեփական երկիրը պաշտպանելու իրավունքից։

Գեներալ-մայորը հիշեցրել է Ազգային հպարտության տրիբունալի՝ օրերս հրապարակած որոշումը, որով փաստվում է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումները։ Նշում է՝ տրիբունալի որոշումը ներկայացրել են անձամբ Բագրատ Գալստանյանին՝ ուժերը միավորելու կոչով, բայց նրանից այդպես էլ պատասխան չեն ստացել։

«Մենք սատարում ենք Հայաստանի բոլոր հայրենասեր ու ընդդիմադիր ուժերին, որոնք անտարբեր չեն մեր Հայրենիքի ճակատագրին, մեր երեխաների ապագային։ Մենք պատրաստ ենք երկխոսությանը և այդ պատճառով 2024 թվականի հոկտեմբերի 2-ին գնացինք Հանրապետության հրապարակ, չնայած այն հանգամանքին, որ մեզ կարող էին մեղադրել այս շարժման հետևում գտնվող մարդկանց հետ համաձայնության մեջ։ Մենք տարբեր գաղափարախոսություններ ու ապագայի տեսլականներ ունենք, բայց իշխող վերնախավի հրաժարականի մեր պահանջները համընկնում են։ Մենք աջակցել ենք հայ ժողովրդին, որը համաձայն չէ երկրում տիրող իրավիճակի հետ»,- նշում է Կարապետյանը, հավելում, թե անձամբ են գնացել հրապարակ՝ ներկայացնելու որոշումը։

Պաշտպանության նախկին նախարարն առաջարկում է Հայրենիքի ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքական ուժերին միասին պայքարել վարչախմբի ղեկավարի և նրա կամակատարների դեմ, սատարել Ազգային հպարտության տրիբունալի որոշմանը և համատեղ ջանքերով հասնել դրա բոլոր դրույթների իրականացմանը, խորհրդակցություններ անցկացնել և միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ նպատակներն ու խնդիրները համընկնում են, արդյունավետ երկխոսություն սկսել այն դրույթների շուրջ, որտեղ հայացքներն ու գաղափարները չեն համընկնում, միավորել ընդդիմադիր տեղեկատվական ռեսուրսները՝ համակարգված տեղեկատվական քաղաքականություն իրականացնելու, միացած կուսակցությունների ժողովրդական նախաձեռնությունները խթանելու համար։

Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
website by Sargssyan