«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երևան քաղաքի օրվա առթիվ

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,

Շնորհավորում եմ Ձեզ «Էրեբունի — Երևան» տոնի առթիվ, որն այդպես է կոչվում Պարույր Սևակի բանաստեղծության լույս ընծայումից հետո, որը հետագայում Էդգար Հովհաննիսյանի երաժշտության շնորհիվ դարձավ Հայաստանի մայրաքաղաքի հիմնը:

Երևան քաղաքն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, որը հիմնադրվել է մ.թ. ա. 782 թվականին և այսօր նշում է իր ծննդյան օրը: Այս օրն իրավամբ նշվում է որպես համահայկական տոն, որն ամրագրված է «տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով:

Երևանը բոլոր ժամանակներում, անգամ պետականության կորստի դառը ժամանակաշրջանում, եղել է հայ ժողովրդի ազատության խորհրդանիշն ու հենարանը: Գոյության երկար տարիների ընթացքում այստեղ ապրած մեր մեծերը հակահարված են տվել մոնղոլական հորդաներին, թյուրքական սուլթաններին, արաբական խալիֆաներին, սելջուկյան էմիրներին և պարսկական շեյխերին ։ Քաղաքը վերապրել է հարյուրավոր ավերիչ երկրաշարժներ և ամեն անգամ նորից վերածնվել է:

Ամբողջ պատմության ընթացքում Երևանը եղել է հայկական աշխարհի գրավչության կետը։ Ռազմավարական առումով  շահեկան աշխարհագրական դիրքի հետևանքով այն մշտապես հայտնվել է համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության էպիկենտրոնում, տարածաշրջանային խաղացողների շահերի բախման կիզակետում։ Այստեղ ծնվել և ստեղծագործել են բազմաթիվ հայտնի իմաստուններ, գիտնականներ և ճարտարագետներ, պատմաբաններ, երաժիշտներ և բանաստեղծներ, որոնց անունները փառաբանել են հայ ժողովրդին:

Մենք հպարտանում ենք մեր մայրաքաղաքով, բայց այսօր, իշխող վարչախմբի ոչ կոմպետենտության պատճառով այս գեղեցիկ քաղաքը Հայաստանի Հանրապետության բազմաչարչար հայ ժողովրդի հետ միասին բախվել է նոր մարտահրավերների և սպառնալիքների: Դուք հասկանում եք, որ Երևանի պատմությունը հայ ժողովրդի հայելին է։ Պետական ​​դավաճանությանը հավասարազոր իշխանությունների անսկզբունքայնությունն ու կամքի բացակայությունը մեր երկիրը կրկին կանգնեցրել են պետականության և ինքնիշխանության կորստի եզրին։ Մենք լավ գիտենք մեր պատմությունը և հասկանում ենք, որ հենց նրանց նման կառավարիչներն են դարձել հայերի հսկայական տառապանքների պատճառը։

Այս լուսավոր օրը ես խոսում եմ դրա մասին, որովհետև առաջին հերթին Ես ծնվել եմ Երևանում և երևանցի եմ, մեր համախմբվածությունից ու հայրենասիրությունից, մեր հայրենիքի հանդեպ սիրուց է կախված ողջ Հայաստանի և հայության ապագան: Հենց մենք ՝ երևանցիներս, որպես մեր մայրաքաղաքի բնակիչներ, պետք է կազմենք հայրենիքի պահպանման և վերածննդի համահայկական շարժման հիմքը ։

Վստահ եմ, որ մեր ազատատենչ ժողովուրդը, ինչպես մեր նախնիները, կհաղթահարի բոլոր դժվարություններն ու դժբախտությունները, կպահպանի պետականությունն ու Հայ մեծ ազգը և կվերականգնի պատմական արդարությունը: «Ճակատամարտում ընկած ազգերը նորից բարձրանում են, իսկ նրանք, ովքեր հանձնվում են, անհետանում են»:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան

Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
website by Sargssyan