Քյարամյանին կհանե՞ն. ՔՊ-ն խոստովանեց, որ հանցավոր սինդիկատ է

Հանցավորության ծայրահեղ բարձր ցուցանիշներ, հովանավորչություն և կոռուպցիա, կալանքը որպես զպսման միջոցի կիրառում, օրենքի և արդարադատության բռնաբարում: Եվ սրանք գործող իշխանությունների հանցավոր վարքի մի քանի ինքնախոստովանություններն էին, որ «Քաղպայմանագրի» պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն արեցին իրենց բերանով, խորհրդարանում։

Անդրանիկ Քոչարյանն իր մտերիմ պատգամավորների հետ երեկ հերթական թատերական ներկայացումն էր ուզում բեմադրել՝ մի քանի ուժայինների «փուռը տալու» համար։ Եթե ոստիկանապետ Վահե Ղազարյանը հասկացավ, թե իր դեմ ինչ դավեր են նյութում, ապա կաթից նոր կտրված ու գեներալական ուսադիրներից իրականության հետ կապը կորցրած Քննչական կոմիտեի պետին հաջողվեց հանել հունից։ Վերջինս էլ խորհրդարանի ամբիոնից առանց այլևայլությունների հայտարարեց՝ ՔՊ-ից զանգահարում, միջնորդում են գործեր չհարուցել տարբեր մարդկանց դեմ։ «Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարից եք խոսում»,- նեղսրտում էր Քյարամյանը՝ չհասկանալով, որ դրանով իր դեմ է հանում ողջ ՔՊ-ին։

Արդյունքում, ունենք խայտառակ մի պատկեր, երբ պատգամավորն ու ՔԿ պետն իրար են հայհոյում, անվանարկում, իսկ Քոչարյան Անդրանիկի համար առիթ ստեղծում ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի հեռացման հիմքեր ձևավորելու։

Այժմ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է։ Արդյո՞ք նա վասն իր խմբակցության հեղինակության կհեռացնի ֆավորիտի կարգավիճակ ստացած Քյարամյանին, թե՞ հերթական անգամ հանրության մոտ ցույց կատ, որ «Քաղպայմանագրի» խմբակցությունը «չուլերի հավաքածու» է։

Երկու դեպքում էլ տուժում է գործող իշխանությունը։ Թե չէ, հանրությունը վաղուց գիտի, որ ՔՊ-ն հանցավոր սինդիկատ է, որտեղ հանցանքները լուծվում են զանգերով, ընտրովի արդարադատությամբ, հովանավորչությամբ և կոռուպցիայով։ 

Ալլա Աղասարյան

Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
website by Sargssyan