Ինչպե՞ս էին պատրաստվում «թավշյա հեղափոխությանը». տնտեսական հիմնավորումներ

Տնտեսագետ Աղասի Թավադյանի տվյալներով, 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցավ մի անսովոր երևույթ։ ՀԿ-ների, հիմնադրամների և ԶԼՄ-ների գրանցման թիվը հանկարծակի թռիչք է արձանագրել, մեկ տարում 1029 նոր հասարակական կազմակերպություն, 175 հիմնադրամ և 112 նոր ԶԼՄ։ Ըստ տնտեսագետի, սա 2-3 անգամ ավելի է, քան նախորդ տարիներին։ «Հետաքրքի՞ր է, թե ինչ էր կատարվում։ Արդյո՞ք սա պատահականություն էր, թե՞ 2018-ի Թավշյա հեղափոխության նախապատրաստություն»,- գրել է Թավադյանը։

2018 թվականի Թավշյա հեղափոխությունը Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից մեկն է: Սակայն, ինչպես ցույց են տալիս պաշտոնական տվյալները, այս քաղաքական փոփոխության հիմքերը սկսել էին ձևավորվել դեռևս նախորդ տարում: 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աննախադեպ աճ, որը կարելի է անվանել «թավշյա իրարանցում»:

«2017 թվականին Հայաստանում գրանցվեց 1029 հասարակական կազմակերպություն՝ չորս անգամ ավելի, քան 2016-ին, և ավելի քան կրկնակի 2018-2023 թվականների միջին ցուցանիշից: Եվ դա դեռ ամենը չէ. այս ՀԿ-ների կեսը՝ 512-ը, գրանցվել է ընդամենը մեկ ամսում՝ 2017 թվականի դեկտեմբերին: Սա ոչ միայն գերազանցում է մյուս տարիների ցուցանիշները, այլև հարցեր է առաջացնում՝ ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ»,- նշում է տնտեսագետը:

Բայց ՀԿ-ները միակը չէին: Հիմնադրամների թիվը նույնպես թռիչքային աճ է արձանագրել. 2017-ին գրանցվել է 175 հիմնադրամ, հիմնականում օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 50 %-ով ավելի, քան նախորդ տարիներին: 2017 թվականին գրանցվել է 112 նոր լրատվամիջոց, մինչդեռ մյուս տարիներին այս ցուցանիշը գրեթե զրոյական էր: Այս տվյալները վկայում են, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունն» ամենևին էլ ինքնաբուխ չէր, լավ կազմակերպված, գծված էր մեկ, բոլորովին այլ կենտրոնից, իսկ դրա հետևանքներն այժմ քաղում է ողջ հայ ժողովուրդը։ 

Սիրարփի Դավթյան

Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին
website by Sargssyan