Լիբանանում 1 օրում Իսրայելի հարվածներից զոհվել է 45 մարդ. «Հեզբոլլահ»-ը կրկին հրթիռակոծել է Իսրայելի տարածքը

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրի տարածքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 45 և վիրավորվել 179 մարդ, հայտնում է Аl Jazeera-ն։

Ընդհանուր առմամբ, Լիբանանում զոհվածների թիվը հասել է 2,412-ի, վիրավորներինը՝ 11,267-ի. այս ամենը տեղի է ունենում լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման և Իսրայելի միջև շարունակվող մարտերի հետևանքով:

Մինչդեռ Times of Israel-ը հայտնում է, որ Լիբանանի տարածքից 15 հրթիռ է արձակվել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Հրթիռներից մի քանիսը որսացել են ՀՕՊ համակարգերը, մի քանիսն ընկել են Իսրայելի տարածքում։ Հրթիռակոծության հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նախօրեին Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանի հարավում իր երկրի ներխուժմամբ սկսված ռազմական գործողությունը, որի թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն է, կտևի ևս մի քանի շաբաթ:

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» գործողության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակողական գործողություն է սկսել երկրի հարավում։ Գործողության նպատակն է վերացնել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքը՝ 60,000 տարհանված իսրայելցիներին հյուսիսի սահմանային բնակավայրեր անվտանգ վերադարձնելու համար։

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
website by Sargssyan