«Եվրաքվեն» հավաքել է անհրաժեշտ ստորագրությունները

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը: Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 14-ը, նախաձեռնող խումբը պետք է հավաքեր նվազագույնը 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտներ ԱԺ օրակարգ։ Եթե Ազգային ժողովը չընդունի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը, նախաձեռնության անդամներն այդ փուլում արդեն պետք է հավաքեն 300 հազար ստորագրություն։ Մեր տեղեկություններով, ստորագրահավաքը շարունակվելու է, ըստ ԿԸՀ-ի, վերջնաժամկետը նոյեմբերի 12-ն է, և ստորագրահավաքի կազմակերպիչները ցանկանում են հնարավորինս շատ ստորագրություններ հավաքել՝ իշխող «Քաղպայմանագրին» փաստի առաջ կանգնեցնելու համար։

«Եվրաքվե»-ին նույնիսկ օգնության են հասել ԱՄՆ-ից, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից: Հայաստանում անցկացված նոր համապետական հարցումն արձանագրում է, որ մեծամասնությունն աջակցում է Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելուն և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Հարցին, թե ինչպես կքվեարկեին ԵՄ անդամակցության հանրաքվեի դեպքում, 58 %-ը նշել է, որ կքվեարկեր հօգուտ միանալու: «Այս հարցումը ցույց է տալիս, որ հայաստանցիների մեծ մասն իրենց պայծառ ապագան տեսնում են Եվրոպայի հետ»,- ասել է ՄՀԻ-ի՝ Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը:

Փաստացի, այսկերպ, Արևմուտքից իշխանություններին հասկացնում են, որ անհրաժեշտ է ընդունել «Եվրաքվե»-ի արդյունքները, նախագիծը ներկայացնել հանրաքվեի։ Ըստ այդմ, դա այժմ ձեռք է տալիս նաև Փաշինյանին։ Սահմանադրական փոփոխություններն ու խորհրդարանական արտահերթ ընտրություններն էլ միաժամանակ են կազմակերպելու, ավելի լայն մասնակցություն ապահովելու համար։ 

Անուշ Մակարյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan