Ադրբեջանը հետ չի կանգնում իր պահանջներից

Ստամբուլում այսօր «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը շարունակել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

Ավելի վաղ նախարարներին Դոլմաբահչե պալատում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Վերջինս հայտարարել է, թե Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այն հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանային խնդիրները երկխոսությամբ լուծելու նպատակով, և ուրախալի է, որ Հարավային Կովկասը դեմքը դարձնում է դեպի կայուն խաղաղություն։ Թուրքիայի ղեկավարի գրասենյակից փոխանցում են Էրդողանի խոսքերը, թե Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։

Միրզոյանն առանձին մի հանդիպում էլ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի, Իրանի նախարար Աբաս Արաղչիի հետ է ունեցել։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար օգտագործել «3+3» հարթակը։

Մինչ Արարատ Միրզոյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիները բացելու պատրաստակամությունը, Ադրբեջանի իր պաշտոնակիցը կրկին առաջ է մղել ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը։ «Մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ հռետորաբանության մեղմացման ֆոնին Ադրբեջանի այս կոշտ պահվածքը վկայում է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը խաղում է «լավ ոստիկան, վատ ոստիկան» խաղը՝ փորձելով Հայաստանին մղել նոր զիջումների։ Թեպետ, առանց դրա էլ Փաշինյանի վարչակազմը, հանուն իշխանության պահպանման, պատրաստ է թշնամիների բոլոր պահանջների կատարմանը։

Դիանա Սարգսյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan