Էրդողանի նոր նվաստացուցիչ պահանջը

Այս տարվա սեպտեմբերի վերջին Նյու Յորք կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել էր «Թուրքական տանը», հանդիպել Ռեջեփ Էրդողանին, նվեր ստացել նրա հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Փաշինյանն անգամ այդ գիրքը կրծքին սեղմած լուսանկարվել էր, ապա իր ընտանեկան թերթով ծավալուն մի հոդված երկնել, թե ինչ հումանիստական գիրք է գրել Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Զավեշտ է, որ ցեղասպան երկրի նախագահը մարդասիրության, արդար աշխարհի մասին գիրք է գրում, Թուրքիայից բազմիցս տուժած Հայաստանի ղեկավարն էլ ժպիտը դեմքին, գիրքը կրծքին՝ նկարվում։

44-օրյա պատերազմի օրերին ինքը՝ Փաշինյանն էր ելույթ ունենում, հայտարարում, որ Թուրքիան վերադառնում է տարածաշրջան, որպեսզի ավարտի ցեղասպանությունը։ Պարզվում է՝ Փաշինյանը միայն գիրքը գրկելով Էրդողանից չի  ազատվելու։ Թուրքական կողմը նախաձեռնել է Էրդողանի գիրքը հայերեն թարգմանելու աշխատանքը, ընդ որում, իրենք էլ ֆինանսավորելու են այդ գրքի հրատարակումը։ Այդ պահանջը դրվել է Նիկոլ Փաշինյանի դեմ, վերջինս էլ բնավ դեմ չէ թարգմանել Թուրքիայի նախագահի հեղինակածը։ Չի բացառվում, որ իր ընտանեկան թերթում էլ հատվածներ տպեն։ Թուրքական ֆինանսները՝ հայկական փաթեթավորմամբ, որոշների համար կարող է գրավիչ լինել, անկասկած կլինեն հրատարակչություններ, օրինակ «Անտարեսը» կամ մեկ այլ տպագրատուն, որոնք մեծ հաճույքով այդ գիրքը կտպեն։

Ագրեսիվ ու լկտի ձևով Թուրքիան ցույց է տալիս իր ներկայությունը, օվերտոնի պատուհան բացելով՝ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են, որ ՀՀ տարածքի գրախանութներում կարող է լինել Էրդողանի նկարով գիրք և դա նորմալ ընկալվի։ 

Դիանա Սիմոնյան

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
website by Sargssyan