Մսամթերք արտադրող ընկերությունում հայտնաբերվել են խախտումներ, աշխատավարձերը թերհայտարարագրվել են

Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հետ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերել են մի շարք խախտումներ։

Ձեռք բերված փաստական տվյալների և իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքներով պարզվել է, որ 2021-2023 թվականների ընթացքում աշխատակիցներին փաստացի վճարված աշխատավարձերը թերհայտարարագրվել են։ Նույն ժամանակահատվածում թերհայտարարագրվել է նաև փաստացի իրացման շրջանառությունների մի մասը։ Անճշտություններ են հայտնաբերվել նաև 2022-2023 թվականների համար ներկայացված շահութահարկի և ԱԱՀ հաշվարկներում։ Խախտումների հետևանքով պակաս են հաշվարկվել պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկը, սոցիալական  և դրոշմանիշային վճարները, ինչպես նաև շահութահարկի և ԱԱՀ-ի գումարները։

Ընկերությունն ընդունել է իրեն ներկայացված` ստուգմամբ հայտնաբերված խախտումները։ Առաջնորդվելով օրենսդրությամբ սահմանված դրույթներով` 2024 թվականի հոկտեմբեր ամսին հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների համար ճշտված հարկային հաշվարկներ։ Արդյունքում հարկ վճարողի մոտ առաջացել է լրացուցիչ շուրջ 1.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որն էլ ամբողջությամբ վճարել է։  

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
website by Sargssyan