Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի. Մերի Հակոբյան

Past.am-ը զրուցել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահարուհի Մարի Հակոբյանի հետ: Զրուցել ենք թավջութակի ընտրության, արդեն իսկ գրանցած հաջողությունների մասին: Մարին անկեղծացել է, թե ինչ զգացումներ է ունենում հարյուրավոր հանդիսատեսների առջև ելույթ ունենալիս:

- Մարի, թավջութակահարուհի եք: Ինչո՞ւ եք ընտրել հենց այդ յուրահատուկ գործիքը: Մանկության երազանք է եղել, թե՞ ավելի հասուն տարիքում կայացրած որոշում:

- Շատ կցանկանայի մի քանի տարի անց վստահ ասել, որ կայացած թավջութակարուհի եմ: Հիմա կցանկանայի ներկայանալ որպես Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի թավջութակի բաժնում սովորող ապագա երաժիշտ: Թավջութակի ընտրությունը շատ հետաքրքիր պատմություն ունի: Մայրս է թավջութակի մեծ սիրահար և որոշել էր թավջութակ նվագել սովորել, երբ ես 6 տարեկան էի: Երբ տեսա այդ գործիքը, շատ հավանեցի հենց տեսքը, գույնը: Դե փոքր էի, ձայնից շատ բան չէի հասկանում: Ես էլ ցանկացա նվագել: Ինձ ասացին, որ ծանր գործիք է, դժվար է նվագել, մատներս կցավեն: Բայց փորձեցի ու մինչև հիմա նվագում եմ:

-Ձեր գրանցած ի՞նչ հաջողությունների մասին կարող եք պատմել մեր ընթերցողներին: Ի՞նչ մրցույթների եք մասնակցել, որտե՞ղ եք հասցրել ելույթ ունենալ:

-Ամենավերջին հաջողությունս հունիս ամսին Լիտվայում կայացած Սոնդեցկիսի մրցույթին առաջին տեղ, Գրան պրի և լիտվական պարտադիր նյութի լավագույն կատարող մրցանակն է: Դրանից առաջ ապրիլ ամսին Իտալիայում կայացած թավջութակահարների մրցույթում ստացել էի Գրան պրի, ինչի կապակցությամբ այս տարվա հոկտեմբերին Իտալիայի Տրեվիզո քաղաքում հրավիրվեցի մենահամերգի, որը շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից: Հաջողություն եմ ունեցել որպես տարբեր մրցույթների հաղթող նվագելու այնպիսի բեմերում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի հոլը և Փարիզի ֆիլհարմոնիկը: Պատիվ եմ ունեցել նաև նվագելու լեգենդար Դավիդ Գերինգասի հետ Բեռլինում Հենդելի երկու թավջութակի համար սոնատան: Դա ինձ համար շատ կարևոր ելույթ էր: 

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու եք: Ի՞նչ եք կարծում՝ կրթաթոշակները որքանո՞վ են կարևոր պատանիների տաղանդների զարգացման և կրթության համար առհասարակ:

-Հիմադրամը շատ մեծ աջակցություն է ինձ պես երիտասարդ երաժիշտների համար: Հիմա աշխարհի հետ համահունչ քայլելու համար պետք է մեծ փորձ, տարբեր հայտնի մասնագետների հետ շփումներ, մասնակցություններ փառատոններին, ելույթներ:

Հիմնադրամի շնորհիվ ես և հիմնադրամի մյուս անդամները հնարավորություն ենք ստանում վարպետության դասեր ստանալու այնպիսի երաժիշտներից, ինչպիսիք են օրինակ իմ դեպքում աշխարհահռչակ թավջութակահար Ստիվեն Իսսերլիսը: Ես մեծ պատիվ եմ ունեցել նվագելու աշխարհի տարբեր բեմերում հենց հիմնադրամի աջակցությամբ, որոնցից կուզենայի առանձնացնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ ելույթը մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Նման հնարավորությունները նաև շատ մոտիվացնում են ավելի շատ սովորելու ու ավելի մեծ պատվով ու պատասխանատվությամբ ներկայանալու հանդիսատեսին:

-Օրերս Պեկինում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի բացման արարողության ժամանակ ելույթ եք ունեցել: Որպես երաժիշտ, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար ելույթ ունենալ Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

-Չինաստանի ազգային օպերան Պեկինի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկն է: Ելույթ ունենալ նման բեմում նման պրոֆեսիոնալ նվագախմբի հետ, նշանակում էր շատ մեծ պատասխանատվությամբ ներկայանալ համերգին: Այս ելույթը նաև շատ խորհրդանշական է, որովհետև համերգի մասնակցող երեք երաժիշտներից միայն ես էի հայ: Ամեն դեպքում այս ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի:

-Ինչպե՞ս եք կարողանում զսպել հուզմունքը, էմոցիաները նման լայնամասշտաբ միջոցառումների և հարյուրավոր ներկաների առջև ելույթ ունենալիս:

-Մինչև հիմա դեռ չեմ կարողանում զսպել հուզմունքս: Իրականում դա կարևոր խնդիր է ինձ համար, և ես իսկապես աշխատում եմ այդ ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը
website by Sargssyan