Տղամարդը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է

Բագրատ Մ.-ն Համլետ Ա․-ին թրաֆիքինգի ենթարկելու և շահագործելու դիտավորությամբ 2018 թվականի մայիսին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից տեղեկանացել է Համլետ Ա․-ի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք, որևէ այլ զբաղմունք կամ մասնագիտություն չունենալու, անչափահաս՝ 2016թ. ծնված 8-ամյա Միլենա Ա․-ին նվազագույն կենցաղային պայմանների ապահովման, եկամտի այլ աղբյուրների բացակայության մասին։

Նա հանդիպել է ընտանիքի հորը, առաջարկել է Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող անասնաֆերմայի տարածքում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով վճարել ամսական 80.000-150.000 դրամ աշխատավարձ և տրամադրել բնակության կացարան։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Նշվում է, որ Համլետ Ա․-ն համաձայնել է և աշխատանքները կատարելու համար 2018թ. հունիսից իր մանկահասակ երեխայի՝ Միլենա Ա․-ի, կնոջ՝ Արմենուհի Ն․-ի, մոր՝ Ա․ Վ․-ի հետ տեղափոխվել ու բնակվել է  անասնաֆերմայի տարածքում գտնվող շինությունում։

Շուրջ 2 ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում Բագրատ Մ․-ն Համլետ Ա․-ին չի վճարել աշխատավարձ, իսկ թվով 5 գոճիների սատկելուց հետո Բագրատ Մ․-ն ծեծի է ենթարկել Համլետ Ա․-ին և պահանջել նշված գոճիների դիմաց վճարել 2 միլիոն դրամ գումար կամ 3-ից 5 տարի անվճար աշխատել իր համար՝ այդ մասին կազմելով ձեռագիր փաստաթուղթ։

Նույն օրը Բագրատ Մ․-ն սպառնալիքներ հնչեցնելով ստիպել է ձեռագիր փաստաթուղթ կազմել այն մասին, որ վերջինս պարտավորվում է 5 տարի ժամկետով կատարել անասնապահի աշխատանք, հակառակ պարագայում պարտավոր է վճարել իր կողմից վերցված բոլոր վարկերի գումարները և տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված բնակարանի գումարը։

Դրանից կարճ ժամանակ անց Համլետ Ա․-ի կինը մանկահասակ երեխայի հետ հեռացել է  նշված վայրից և բնակություն հաստատել հայրական տանը։ 2018 թվականի նոյեմբերի վերջերին Բագրատ Մ․-ն Համլետ Ա․-ից պահանջել է, որպեսզի անասնապահությունը շարունակելու և ստանձնած պարտավորությունները կատարելու համար տեղափոխվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող տարածք՝ խոստանալով տրամադրել կացարան և անհրաժեշտ սնունդ, ինչին Համլետ Ա․-ն չի կարողացել ընդդիմանալ։

Բագրատ Մ․-ն 2018 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել Համլետ Ա․-ի նկատմամբ, ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, սպանության, առողջության վնաս պատճառելու սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, իր այդ գործողությունները զուգորդելով Համլետ Ա․-ին բացի անասնապահի աշխատանքից պարատադրել թ շինարարական աշխատանքներ կատարել, ինչպես նաև անասունների բուժումն ապահովել։

Անասունների սատկելու համար Բագրատ Մ․-ն մեղադրել է Համլետ Ա․-ին՝ նշելով, որ վերջինիս 2 միլիոն  դրամ գումարը շուրջ 5 տարվա աշխատանքի արդյունքում ոչ թե պակասել է, այլ ավելացել՝ դառնալով 15 միլիոն, ընդ որում, վերոնշյալ շուրջ 5 տարիների ընթացքում Համլետ Ա․-ն իր կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը շուրջ 25 հազար դրամ գումար։

Այս ընթացքում Բագրատ Մ․-ն նույնիկս պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր՝ Ա․ Վ․-ի կենսաթոշակը։ Համլետ Ա․-ն մորից պարքով վերցրել է կենսաթոշակը, մինչև 2023 թ․ օգոստոս ամիստ Բագրատ Մ․-ին է փոխանցել շուրջ 2 միլիոն 75 հազար դրամ

Համլետ Ա․-ն կարողացել է ստեղված իրավիճակից դուրս գալ միայն դիմելով ոստիկանության համապատասխան բաժին։

Գործը մուտքագրվել է դատարան, մակագրվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատավոր Գեղամ Մարգարյանին, 2024 թվականի հուլիսի 15-ին վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում է կայացվել։

Գործով դատական նիստերն այս պահին ընթանում են, վերջինը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
website by Sargssyan