Ռուսաստանում տարածված «Կոկսակի» վիրուսը հասել է Հայաստան․ ի՞նչ է հայտնի

Ռուսաստանում գնալով ավելանում է «Կոկսակի» անվամբ վիրուսի տարածվածությունը: Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ–ները, վիրուսը, որը Ռուսաստան ենթադրաբար բերվել է Թուրքիայից, արդեն իսկ արձանագրվել է Ռուսաստանի 9 մարզերում, հիմնականում մանկապարտեզների և դպրոցների երեխաների շրջանում, կան նաև վարակված մեծահասակներ։  

Մասնագետները նշում են, որ վիրուսը կարող է առաջացնել մի խումբ սուր հիվանդություններ, որոնք բնութագրվում են ախտանիշների լայն տեսականիով: Դրանք հաճախ կապված են կենտրոնական նյարդային համակարգի, սրտի և մաշկային վնասվածքների հետ: Վիրուսն ամենամեծ վտանգը ներկայացնում է մինչև 10 տարեկան երեխաների համար, մեծահասակները շատ ավելի հազվադեպ են վարակվում, և հիվանդությունը սովորաբար ընթանում է ավելի մեղմ ձևով։ 

Այսօր ռուսաստանյան լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ մերձմոսկովյան Պոդոլսկում հղի կին է մահացել, և կասկածներ կան, որ հենց վիրուսն է մահվան պատճառը: Սակայն, ՌԴ առողջապահության նախարարությունն ավելի ուշ հերքեց «Կոկսակի» վիրուսից կնոջ մահվան մասին տեղեկությունը՝ նշելով, որ վաղաժամ է ասել, որ մահվան պատճառը հենց այդ վիրուսն է, քանի դեռ չեն կատարվել անհրաժեշտ հետազոտությունները։

Արդյո՞ք ՀՀ ներթափանցել և արձանագրվել է «Կոկսակի» վիրուսով վարակման դեպքեր․ MediaHub-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարությանը:

«Մեզ մոտ առանձին վիճակագրություն էնտերովիրուսների չի վարվում, վարվում է վիճակագրություն այլ վիրուսների»,- նշեցին նախարարությունից։

Ըստ այդմ, ճշտող հարցին` տիրապետո՞ւմ են թվի, թե ՀՀ–ում որքան հիվանդ ունենք «Կոկսակի» վիրուսով վարակված, նախպարարությունից նշեցին, որ չեն տիրապետում։

Նշենք, որ վիրուսը, ըստ Ռոսպոտրեբնադզորի, ուղեկցվում է հազով, ջերմությամբ, կոկորդի ցավով, ցանով: Ըստ աղբյուրի՝ վարակն ամենից հաճախ ներթափանցում է ծովային հանգստավայրերում հանգստացողների օրգանիզմ, հիմնականում Թուրքիայում: Այն արդեն հայտնաբերվել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի երկրամասում, Թաթարստանում, Վլադիմիրում, Բրյանսկում, Իժևսկում, Կալուգայում՝ հիմնականում անչափահասների մոտ։

Մարիաննա Արամյան

«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը
website by Sargssyan