Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ն ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր ՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտին ԶՊՄԿ նոր տեղամասի վերահսկողության պարտականությունները վստահվել է Զարզանդ Մինասյանին Մեկնարկում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կրթական հարթակի՝ Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի 3-րդ քաղաքական դպրոցի ընդունելությունը ԵՄ-ում արևային էներգիայի մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է ՋԷԿ-երի արտադրությունը Քրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ Նրա մասին, թե երբ մենք կկարողանանք վերադարձնել Արցախը. Ավետիք Չալաբյան Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինի Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն. Shamshyan
Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանըԵկամուտների համընդհանուր հայտարարագրումն անմիտ քայլ է. Արամ ՊետրոսյանՌաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-նԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր ՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտին ԶՊՄԿ նոր տեղամասի վերահսկողության պարտականությունները վստահվել է Զարզանդ Մինասյանին Մեկնարկում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կրթական հարթակի՝ Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի 3-րդ քաղաքական դպրոցի ընդունելությունըԵՄ-ում արևային էներգիայի մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է ՋԷԿ-երի արտադրությունըՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ Նրա մասին, թե երբ մենք կկարողանանք վերադարձնել Արցախը. Ավետիք Չալաբյան Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինիՏավուշում վարժանք է անցկացվելու Թրամփը չի բացառել՝ Բայդենի դեմ կարող է հետաքննություն սկսվել Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել«Կլոն» հեռուստասերիալի հերոսուհին՝ Ջովաննա Անտոնելլին նոր ֆոտոշարք է հրապարակել Արման Ծառուկյան․ Օլիվեյրայի հետ մենամարտն ունի իմաստ, ես պատրաստ եմ

Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, աշխատանքը շարունակելու համար հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, պետք է ատեստավորում անցնեն: Սա բավական մեծ դժգոհություն էր առաջ բերել այդ ուսուցիչների շրջանում: Կար հաշվարկ, որ մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի: Ներկա դրությամբ, մեր տեղեկություններով, նման ուսուցիչների շատ փոքր մասն է ատեստավորում անցել, իսկ եթե նրանք ցանկանան բարձրագույն կրթություն ստանալ «այդ տարիքում», ապա կարող են աշխատանքի վերադառնալ չորս, լավագույն դեպքում՝ երեք տարի անց (վերջին կուրսում): Մասնագետները նշում էին, որ դիպլոմ չունենալն ու գիտելիքներ կամ փորձ չունենալը լրիվ տարբեր հասկացություններ են՝ մանավանդ այսօրվա իրականության մեջ։ Ստացվում է, որ բազմաթիվ տարիների փորձ ունեցող, հմտություններ կուտակած մանկավարժները դուրս են մնում դպրոցից:
 
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս «ուղտը» չոքել է նաև արվեստի դպրոցների դռանը: Մենք տեղեկություններ ենք ստանում, որ այդ հաստատությունների տնօրեններին կարգադրվել է հնարավորինս ազատվել միջին մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժներից: Սակայն այս դպրոցներում իրավիճակը զգալի տարբերվում է. նախ՝ առանց այդ էլ դժվար է համապատասխան բուհ ավարտած մանկավարժ ներգրավել խայտառակ ցածր աշխատավարձի պայմաններում, երկրորդ՝ աշխատող մանկավարժներն իրենց դիպլոմում ունեն մանկավարժի որակավորում, քանի որ ավարտել են մանկավարժական (օրինակ՝ երաժշտամանկավարժական) քոլեջ:
 
Հետաքրքիր է, եթե նրանք նույնիսկ արվեստի դպրոցներում չեն կարող աշխատել, այդ դեպքում ինչի՞ համար են պահվում մասնագիտական մանկավարժական քոլեջները, և ինչո՞ւ են տրվում մանկավարժական դիպլոմներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում