Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր ՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտին ԶՊՄԿ նոր տեղամասի վերահսկողության պարտականությունները վստահվել է Զարզանդ Մինասյանին Մեկնարկում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կրթական հարթակի՝ Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի 3-րդ քաղաքական դպրոցի ընդունելությունը ԵՄ-ում արևային էներգիայի մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է ՋԷԿ-երի արտադրությունը Քրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ Նրա մասին, թե երբ մենք կկարողանանք վերադարձնել Արցախը. Ավետիք Չալաբյան Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինի Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն. Shamshyan Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց
ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր ՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտին ԶՊՄԿ նոր տեղամասի վերահսկողության պարտականությունները վստահվել է Զարզանդ Մինասյանին Մեկնարկում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կրթական հարթակի՝ Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի 3-րդ քաղաքական դպրոցի ընդունելությունըԵՄ-ում արևային էներգիայի մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է ՋԷԿ-երի արտադրությունըՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ Նրա մասին, թե երբ մենք կկարողանանք վերադարձնել Արցախը. Ավետիք Չալաբյան Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինիՏավուշում վարժանք է անցկացվելու Թրամփը չի բացառել՝ Բայդենի դեմ կարող է հետաքննություն սկսվել Սրբապղծություն՝ Կոտայքի մարզում. որդին կասկածվում է մոր շիրմաքարը կոտրելու մեջ Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել«Կլոն» հեռուստասերիալի հերոսուհին՝ Ջովաննա Անտոնելլին նոր ֆոտոշարք է հրապարակել Արման Ծառուկյան․ Օլիվեյրայի հետ մենամարտն ունի իմաստ, ես պատրաստ եմ ԱՄՆ-ն հեռանում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունից Ամասիայում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա»-ն ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Քաղաքականություն

Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, մյուս 2 կետի շուրջ աշխատանքները շարունակվում են, ասել է ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Նախաբանի տեքստը և 15 կետերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են: Իսկ 2 կետերի շուրջ մենք բաց հարցեր ունենք. դրանց վրա աշխատանքները շարունակվում են։ Արդեն եղել է բանակցությունների և տեքստերի փոխանակման մի քանի փուլ։ Լիովին համաձայնեցված տարբերակի դեռ չի հաջողվել հասնել։ Աշխատանքը շարունակվում է», - ասել է Բայրամովը։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ «խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:

«Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է վերջին շրջանում։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Մասնավորապես, որոշում է կայացվել Հայաստանի Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության մասին։ Հենց նախաբանում անդրադարձ է կատարվում անկախության հնչակագրին, որն իր հերթին պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ», - նշել է նա:

Բայրամովի խոսքով՝ հետպատերազմական շրջանում Ադրբեջանն ու Հայաստանը շարունակել են խաղաղության շուրջ բանակցությունները և կարծիքների փոխանակումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի շուրջ, շարունակվել են տեքստային փոխանակումները և այստեղ, չնայած բաց հարցերին, ակնհայտ առաջընթաց է գրանցվել», - նշել է նա:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

«ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- որոշման հրապարակումից հետո պնդել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: