Մսավաճառներին բերման են ենթարկել ԳՈՒՄ–ի շուկայից․ ի՞նչ է հայտնի
Այսօր միջադեպ է եղել ԳՈՒՄ–ի շուկայում, մսավաճառները բողոքի ակցիա էին իրականացնում, որից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել մսավաճառներին։ Մսավաճառները նշում էին, որ ՍԱՏՄ աշխատակիցները թույլ չեն տալիս առևտուր անել, և փորձում էին առգրավել միսը, իսկ մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ արեց։
MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ։ Ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։
«Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս 7 անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար»,– նշեցին ՆԳՆ–ից։
Մարիաննա Արամյան




















Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի, եթե նա մնա՝ ՀՀ-ում չի լինի ներքին համերաշխություն
«Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ»
44-օրյա պատերազմի ժամանակ Մակրոնը uպառնացել է, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղը․ Բայրամով
Եթե ՀՀ-ն միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժnվ մաքրել միջանցքի տարած...
Պարզվել են վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ավտոբուսի վարորդի և 33 ուսանողների ինքնությունները
Փաշինյանն Ալիևին հարցրել է՝ «Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամով
Այն վայրում, որտեղից գտել են Տիգրանին, նույնիսկ ես եմ եղել, ոչ մի հետք չկար. կամավոր
Դատավոր Ժորա Չիչոյանը դատապարտել է անմեղ մարդու․ փաստաբանը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել
Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխային. ՆԳ նախարար