Ավելի քան 9 միլիոն դրամ, 10 000 դոլար, «TOYOTA AVENSIS 1.8». նորանշանակ դեսպանի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Արմեն Ղևոնդյանը դեսպանի, ինչպես նաև ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 15– ին:

Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նորանշանակ դեսպանը առանձնատուն է հայտարարագրել: Նա հայտարարագրել է նաև «TOYOTA AVENSIS 1.8» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Ղևոնդյանի դրամական միջոցները կազմել են 9 500 000 ՀՀ դրամ և 10 000 ԱՄՆ դոլար:

Այս տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 117 976 ՀՀ դրամ:

Հավելենք, որ մինչ այս Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնները ստանձնում էր Օլեգ Եսայանը, ով նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետ էր կանչվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Առավոտյան քաղցած վիճակում սո՞ւրճ եք խմում. անպայման կարդացեք սա Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Տաք ջուր խմելու 12 պատճառ, որոնք դուք հաստատ չգիտեիք. օրինակ, որ այն կանխում է թեփի առաջացումը Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Ամենաընթերցված