Ո՞վքեր են հայազգի ամենաերիտասարդ օրենքով գողերը. Հետաքրքիր փաստեր նրանց կյանքից

Прайм Крайм-ը հայտնում է, որ Հայաստանում կա մոտ 82 քրեական հեղինակություն, որոնցից 42-ը ունի օրենքով գողի դիրք, իսկ նրանցից 23-ն արդեն կնքված է:

Քրեական հիերարխիայում ամենաբարձր դիրք գրավել է երևանցի Մանուկ Մանուկյանը 17 տարեկան հասակում, ով հանցավոր աշխարհում հայտնի է նաև Պարիկ Մանուկ անվամբ:
18 տարեկանում կնքվել է Սևո Երևանցին, նույն ինքը` Արմեն Մանուկյանը Երևանից: Նա ծնվել է 1976 թվականին, իսկ 1998-ին կնքվել է որպես օրենքով գող: Բայց կարճ ժամանակում զրկվել է այդ տիտղոսից:
Հայաստանաբնակ ասորի Ալեքսեյ Բիչկովը կնքվել է 19 տարեկան հասակում և քրեական աշխարհում հայտնի է Գայգուենոկ անունով: Ծնվել է 1976 թվականին և 1995 թվականին դարձել է օրենքով գող, բայց կարճ ժամանակ անց զրկվել այդ տիտղոսից: Նա մահացել է 2006 թվականին և թաղվել Արզնիում: Չնայած իր կարճ կյանքին` դատապարտվել է չորս անգամ:
Լոռեցի Արմեն Ջանինյանը կնքվել է 19 տարեկանում: Նա Ծնվել է Օձունում 1977 թվականին և արդեն 96 թվականին թագադրվել: Այնուամենայնիվ, նա նույնպես զրկվել է իր տիտղոսից: Նա ամենից հայտնի օրենքով գողերից է և մշտապես մեծ հարգանք է վայելել քրեական աշխարհում:
20 տարեկանում թագադրվել է օրենքով գող Վազգեն Ներսիսյանը, ով առավել հայտնի է Վզգո անվամբ: Ծնվել է 1936 թվականին Երևանում, իսկ 1956 թվականին թագադրվել: Իսկ Սվո Ռաֆը` Ռաֆայել Բաղդասարյանը, կնքվել է 25 տարեկան հասակում:
Այս ցուցակում կարելի է նշել նաև Արմեն Բենիկի Հարությունյանին, ով ծնվել է 1969 թվականին, իսկ 1998-ին թագադրվել որպես օրենքով գող: Բայց մեկ տարի անց` ձերբակալությունից հետո, զրկվել է տիտղոսից:

դիտվել է 140 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված