Եթե ստաժ չունեք, որքա՞ն գումար կարող եք ստանալ պետությունից. Սա կարևոր է իմանալ

Եթե լրացել է Ձեր 65 տարին, չունեք կեսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։ Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց, ովքեր դպրոցից հետո այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, բայց չունեն գրանցված ստաժ ու գործատուի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր: Նպաստը, որը նշված դեպքերում նշանակում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կոչվում է ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ :
Dialogue.am-ը Սոցիալական իրավունք շարքի հերթական հրապարակմամբ այս անգամ անդարադառնում է ծերության նպաստի տրամադրման կարգին ու չափին:
Սկսենք նրանից, որ ծերության նպաստը նշանակվում է ՑՄԱՀ։ Այն, ի տարբերություն կենսաթոշակների չափի, հաստատուն է՝ ցանկացած քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտ, որը կազմում է ընդամենը 16 հազար դրամ:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը միայն 2016-ին կազմել է 3 973 նպաստառու:

Ում դիմել և ինչ փաստաթղթեր ներկայացնել

Ծերության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին անձամբ դիմի ՍԱՊԾ-ի ցանկացած տարածքային կենտրոն՝ անկախ իր բնակության հաշվառման վայրից, քանի որ նպաստը նշանակվում է ստանալու իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա։ Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթուղթ՝անձնագիր կամ նույնականացման քարտ։
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձիք՝ արպես անձը հաստատող փաստաթուղթ, կարող են ներկայացնել` ՀՀ-ում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձիք` կոնվենցիոն ճամփորդական
փաստաթուղթ: Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել նպաստը կամ մերժել: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին դիմողը գրավոր է ծանուցվում:
Նպաստի նշանակումը կարող է մերժվել, եթե դիմողը չունի նպաստի իրավունք (օրինակ՝ դեռ չի լրացել 65 տարին կամ արդեն իսկ ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ) կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Նկատենք, որ ծերանոցում բնակվող անձին ծերության նպաստ չի նշանակվում և չի վճարվում։ Ծերության նպաստը նշանակվում է նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
Ուշադրություն.Եթե քաղաքացին ՍԱՊԾ դիմում ներկայացնի իր 65-ը լրանալուց հետո 3 ամիս անց, ապա նախորդ երեք ամիսների վճարվելիք նպաստը չի ստանա, փոխարենը նպաստը կնշանակվի և կհաշվվի դիմումը ներկայացնելու օրվանից:
Այն նշանակելու համար 65 տարեկանը լրանալուց հետո կարող եք դիմել ցանկացած ժամանակ` Ձեր հայեցողությամբ:

Ծերության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

Նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում,

Նպաստառուին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում,

Նպաստառուի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
ՀՀ երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն
հաստատելու դեպքում, ինչպես նաև ՀՀ բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա
ժամկետում չհաշվառվելու դեպքում,
Նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու
դեպքում,
Նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ
չվճարելու դեպքում,
Նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը
տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում։

դիտվել է 228 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված