Իմացեք՝ ինչպես արագացնել ինտերնետը՝ առանց հավելավճարի (Ֆոտոշարք, տեսանյութ)

նչպես լավացնել ռոութերը*

Պարզ որ ասելու լինենք՝ Wi-Fi-ը ռադիոալիք է, որը երթուղանիշը ստանում է լայնաշերտ միավորման միջոցով, այնուհետև բաշխում մյուս սարքավորումների միջև։ Անլար ադապտերների միջոցով մոբիլային սարքավորումներն իրենց հերթին որսում են տվյալ ազդանշանը։ Ձեր ռոութերը Wi-Fi ազդանշանի բաշխումը գերհզոր սարքավորման մեջ ստուգելու համար անհրաժեշտ կլինի սովորական թիթեղյա տուփ (կամ երկու տուփ՝ ըստ ռոութերի ալեհավաքի քանակի)։ Աշխատանքի ընթացքը Դուք պիտի անեք հետևյալը

Դատարկ մաքուր թիթեղյա տուփի տակը կտրեք։

Նույն կերպ վարվեք նաև թիթեղյա տուփի վերին հատվածի հետ, բայց տակը մինչև վերջ մի կտրեք՝ մոտ 2 սմ երկարության կտոր թողեք։ Երկայանակի կտրվածք արեք։ Հավասարեցրեք թիթեղը։ Պռունկի անցքով ստացված շինվածքը հագցրեք ալեհավաքին։ Որպեսզի այն ամուր մնա, երկկողմանի սոսնձաժապավեն օգտագործեք։

Այդ նորամուծության արդյունավետությունը ստուգեք գործնականում։ Իսկ ազդանշանի հզորությունը կարելի է ստուգել՝ որևէ անվճար համակարգչային ծրագիր ներբեռնելու միջոցով։ Զարմանալի է, բայց այժմ արդեն Wi-Fi-ի ազդանշանը հասնում է անգամ բնակարանի ամենահեռավոր սենյակի անկյունները։

*Համակարգչային համառոտ բառարան․ ռուոթեր կամ երթուղանիշ են ասում երկու և ավելի ցանցային ինտերֆայս (երկու ֆունկցիոնալ օբյեկտների միջև ընդհանուր սահման) ունեցող մասնագիտացված ցանցային համակարգչին, որը տվյալների փաթեթները բաշխում է ցանցի տարբեր սեգմենտների միջև։

 

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված