Հավաքարարը հյուրանոցի համարը կարգի բերելիս սավանի տակ մի գրություն գտավ. Դա կարդալուց հետո նա դողալով դուրս վազեց (Տեսանյութ)

Քեյլ Օրեֆիսն ու Ջոշ Գիբոնը բացեցին YouTube Give Back Films յութուբյան ալիքը` հույս ունենալով ոգեշնչել մարդկանց բարի գործեր կատարել:

Երջանկություն տարածելու փորձերի ժամանակ նրանք կանխիկ գումարներ էին բաժանում անտուն մարդկանց, ինչպես նաև վճարում կարիքավորների կոմունալ ծառայությունների համար:

Այդ անգամ նրանք վճարեցին Պարկ-Սիթի ոչ մեծ հյուրանոցի աշխատասեր հավաքարարին: Այդ հյուրանոցի ղեկավարությունը ոչինչ չուներ սկսնակ հավաքարարին տալու, բացի գովասանքից:

 

«Մենք որոշեցինք նրանք աշխատանքի վերցնել և տեսնել, թե ինչպես է գլուխ հանում գործից: Նա ընդհանրապես գումար չուներ:
Արդյունքում բոլորը գոհ էին նրա աշխատանքից: Կինը հրաշալիորեն կատարում էր իր գործը և արժանի է պարգևատրման»,- ասացին Օրեֆիսը և Գիբսոնը` նրա սպիտակեղենի տակ դնելով 500 դոլար և մի գրություն` «Սա թեյավճար է, վայելիր»:

 

Երբ կինը շուռ է տալիս անկողնու սպիտակեղենը, այնտեղ գտնում է գումարը և գրառումը: Նա սկզբում լռում է` անգամ չկռահելով, որ սենյակում տեսախցիկներ են տեղադրվել նրա արձագանքը ֆիքսելու համար:

 

Մի քանի վայրկյան անց ներս են մտնում Օրեֆիսը և Գիբսոնը, իսկ հավաքարարը հրաժարվում է այդքան մեծ գումարն ընդունել որպես թեյավճար:

 

Նրա ասածները ոչ մի նշանակություն չեն ունենում, և Օրեֆիսն ու Գիբսոնը համոզում են նրան վերցնել գումարը:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված