Վարչապետի գլխավոր խորհրդականի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Գասպարյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Վարչապետի գլխավոր խորհրդականի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 400 000 ՀՀ դրամ:

Արսեն Գասպարյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 9000 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել հուլիսի 30–ին: Նորանշանակ խորհրդականը նախկինում ՀՀ ԱԳՆ–ում մի շարք պաշտոններ է զբաղեցրել: 1991– 1993 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի երրորդ քարտուղարը, 1993–1996 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի վարիչը: 1992– 1997թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ՀՀ պատվիրակության անդամ: 1996–1998թթ. Ա. Գասպարյանը եղել է ՀՀ ԱԳՆ խոսնակը և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենաընթերցված