Ավտոտնակներ, բնակարաններ, այլ եկամուտներ. նախարար Գարեգին Բաղրամյանի ունեցվածքը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է երկու բնակարան, երկու ավտոտնակ, ինչպես նաև «KIA SORENTO 3.5» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. հունիսին, երբ դեռ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:

Նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա հանձնած փոխառությունները կազմել են 10 մլն ՀՀ դրամ, 700 000 ՀՀ դրամ, 200 000 ռուսական ռուբլի և 1 200 000 ՀՀ դրամ:

Նույն ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 5 800 000 ՀՀ դրամ և 27 000 ԱՄՆ դոլար: Իսկ եկամուտների հանրագումարը կազմել է 5 506 091 ՀՀ դրամ: Երկու տարբեր աշխատավարձերից ստացել է 3 489 503 և 161 280 ՀՀ դրամ եկամուտ: Իսկ տրված փոխառություններից ստացած եկամուտները կազմել են 415 282 ՀՀ դրամ, 28 380 ՀՀ դրամ, 54 566 ՀՀ դրամ:

«Այլ եկամուտներ» բաժնում նա հայտարարագրել է 1 348 120 և 8 960 ՀՀ դրամ: Նշենք, որ Գարեգին Բաղրամյանը ավելի քան 15 տարի աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: 2011 թվականից եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը:

Հեղինակ՝ Աննա Բադալյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ոչ ոք իդեալական չէ. տեսանյութ, որը դիտելիս հնարավոր չէ չարտասվել. շնորհակալություն, որ անդրադարձաք այս ճշմարտությանը...Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ
Ամենաընթերցված