Դպրոցների օպտիմալացումը հակասել է օրենքներին ու միջազգային պարտավորություններին

Պարզվում է, որ նախորդ կառավարության ժամանակ իրականացված՝ դպրոցների օպտիմալացման գործընթացը ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պարտավորությունների ու ընդունված սկզբունքների խախտումների էական ռիսկեր է պարունակել: Հատկապես գյուղական դպրոցների վերակազմակերպման պարագայում լուրջ խոչընդոտներ են առաջացել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5–րդ հոդվածի և 2–րդ մասի դրույթների իրագործման առումով: Մեր տեղեկություններով, նման եզրահանգման են եկել որոշ մասնագիտական կազմակերպություններ՝ իրականացնելով կրթական համակարգի հետազոտություններ: Օպտիմալացման գործընթացը հակասության մեջ է եղել նաև ՀՀ կրթության զարգացման 2011–2015թթ. պետական ծրագրի դրույթների հետ, որոնցով նախատեսված էր մինչև 2015թ. բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրը ստանա առավել որակյալ կրթություն:

Ինչ վերաբերում է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարմանը, ապա Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիայի առաջին հոդվածի համաձայն, արգելվում է որևէ անձի կամ անձանց խմբի՝ ցանկացած տեսակի կամ մակարդակով կրթություն ստանալու հնարավորությունից զրկելը և կրթությունը ցածր ստանդարտով սահմանափակելը:

Փորձագետների կարծիքով՝ գյուղական դպրոցների վերակազմակերպումը սահմանափակել է գյուղաբնակ երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները: Բացի այդ՝ նրանց համար կրթության կազմակերպման ավելի ցածր ստանդարտներ է նախատեսել, մասնավորապես կրթության միջավայրի, ենթակառուցվածքների և այլ պայմանների առումով:

oratert.site-ի տեղեկություններով, իշխանափոխությունից հետո ոլորտի պատասխանատուները քայլեր են ձեռնարկում այս խախտումները վերականգնելու համար, և չի բացառվում, որ անգամ՝ երեխաներից վերցվածը երեխաներին հետ վերադարձնելու դժվարին, բայց էական որոշում կայացվի:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քիցՍկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից.թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում Գագիկ Ծառուկյանի կողմից բերված օրինակն ուսուցողական էր, թե ինչպես է պետք աշխատել ներդրողների հետ «Համարձակ ծիծաղում եմ ինքս իմ վրա». Ռաֆայել Երանոսյանը «tRaffik» ներկայացման և ունեցած հաջողությունների մասին Կիևի հայ համայնքի հերթական այցն ու շարունակական ծրագրերը՝ Արցախում (տեսանյութ) Գ.Ծառուկյանը մասնակցել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը«Շոկի մեջ էի, չէի ուզում ապրել». Զրույց ՁԻԱՀ-ով հիվանդի հետ
Ամենաընթերցված