Հակոբ Հակոբյան. «Արցախում գազի գնի թաքնված բարձրացում է տեղի ունենում»

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը դեռևս այս տարվա ապրիլին մի որոշում է ընդունել, ըստ որի՝ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը բոլոր գազ օգտագործողների հետ պետք է մինչև դեկտեմբեր նոր պայմանագրեր կնքի: Այս մասին Oratert.am–ի հետ զրույցում հայտնեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ ահազանգելով նաև այն մտահոգությունների մասին, որոնք, ըստ նրա, առկա են որոշման ենթատեքստում:

«Նոր պայմանագրով սահմանվում է, որ մեկ գազօգտագործող սարքի դեպքում բնակիչներից պետք է գանձվի է 2270, երկու գազօգտագործող սարքի դեպքում` 4540, երեք և ավելի գազօգտագործող սարքի դեպքում` 6810 դրամ: Այդ գումարները, ըստ էության, գանձում է մասնավոր հիմնարկությունը, այս պարագայում՝ «Արցախգազ»–ը: Բացի այդ՝ այսպես, թե այնպես, գազի գինը բարձր է, և սա լրացուցիչ բեռ է քաղաքացիների համար: Մտավախություն կա, որ վաղը կամ մյուս օրն այս միտումը կարող է տարածվել էլեկտրաէներգիայի և ջրի վրա: Սա անընդունելի է: Այս որոշումը բավականին մեծ արձագանք է ստացել մեր համաքաղաքացիների կողմից, նրանք ևս դեմ են»,–ասաց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ որոշման վերանայման պահանջով բաց նամակ են հղել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

«Կարծում ենք, որ գազի գնի թաքնված բարձրացում է տեղի ունենում, ինչի մասին պետք է քաղաքացիներն իրազեկված լինեն: Հասկանալի է, որ շատ շատերը ստորագրելուց առաջ անգամ չեն կարդում այդ պայմանագիրը»,–ասաց նա:

Հարցին, թե վերոնշյալ սահմանված գների մասով նախկինում ցածր շեմ եղե՞լ է, թե՞ սա ընդհանրապես նոր որոշում է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նախկինում ընդհանրապես նման կարգ չի գործել:

«Սա նոր է: Հիմնավորում են, թե դա միայն անվտանգության համար է: Այդ առումով ասեմ հետևյալը. մենք նույնպես կարծում ենք, և միանշանակ է, որ գազի սպառումը մեր բնակչության համար պետք է անվտանգ լինի, սակայն այդ անվտանգության համար ոչ թե պետք է բնակիչը վճարի, այլ գազ վաճառող ընկերությունը: Վերջիվերջո, մենք գազի դիմաց վճարում ենք: Բացի այդ՝ հասկանալի չէ, թե անվտանգության ապահովումն ինչո՞ւ չի կազմակերպվում արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով: Այդ պարագայում գոնե բնակիչների համար ընդունելի կլինեն վերոնշյալ սահմանված գումարները, քանի որ դրանք կուղղվեն ոչ թե մասնավոր ընկերությանը, այլ՝ պետբյուջե»,–ասաց նա:

Հակոբ Հակոբյանը շեշտեց, որ յուրաքանչյուր ընտանիք, բնական է, որ մեկ գազօգտագործող սարքով չի սահմանափակվում և օգտագործում է երկու կամ երեք սարք:

«Հիմա, փաստորեն, դրանց համար լրացուցիչ գումար են տալու, որը բեռ է: Վերջիվերջո, տարեկան գրեթե 7000 դրամը փոքր գումար չէ: Ընտանիքներ կլինեն, որոնց համար դա մեկ ամսվա հացի գումար է: Ինչքանո՞վ է նպատակահարմար առանց այդ էլ առկա սոցիալական բեռի պայմաններում նման որոշում կայացնել: Բնակչությունը, որն ամեն րոպե սպասում է աշխատավարձի, կենսաթոշակի բարձրացմանը, հիմա էլ այդ ֆոնին

պարտավոր է վճարել գազի սարքերի սպասարկման համար: Իսկ ինչո՞ւ պարտավոր չենք վճարել ջրի յուրաքանչյուր ծորակի կամ յուրաքանչյուր վարդակի համար»,– հեգնեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության պետական նախարարին ուղղված բաց նամակին ու արձագանքին, Հակոբ Հակոբյանը նշեց. «Չնայած որ այս որոշումը մեծ քննարկումների տեղիք տվեց, և բոլորը համակարծիք են, որ սա թալանի մի ձև է, սակայն մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել թե՛ պետնախարարից, թե՛ որևէ այլ իրավասու մարմնից: Կարծում ենք, որ հարցը լռության մատնելը ճիշտ տարբերակ չէ: Եվս մեկ անգամ պետք է փորձենք դիմել տարբեր ատյանների, որպեսզի հարցը բարձրանա և դրան որևիցե լուծում տրվի»:

Նա բերեց նաև Արցախում մենաշնորհային դիրք զբաղեցնող «Ղարաբաղ տելեկոմի» օրինակն ու նշեց. «Մենք մտավախություն ունենք, որ այսպիսի կարևորագույն ոլորտները մասնավորեցնելով՝ բնակիչներին թելադրում են այն պայմանները, որոնք ավելի ձեռնտու են մասնավոր ընկերություններին: Այստեղ կարևորում ենք իշխանությունների և մասնավորապես ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի դերակատարությունը: Այն պետք է ավելի ակտիվ պաշտպանի ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ ժողովրդի շահերը»,–եզրափակեց նա:

Հեղինակ՝ Աննա Բադալյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ինչը կարող է վկայել, որ դուք «չար աչքի» ազդեցության տակ եք. 100% ճշմարտություն Ծննդյան օր և Վանգայի գուշակություն՝ ըստ թվի. աղյուսակ. 100% ճշմարտություն Միլիարդատերը 180 միլիոն է խոստացել նրան, ով կամուսնանա իր դստեր հետ, սակայն մինչև հիմա ոչ-ոք չի կարողացել անել դա... պատճառն ուղղակի անհավանական է Այս հանելուկները տրվում են ցանկացածին, ով առաջին անգամ բանտ է մտնում. Ահա, թե ինչ է նրանց սպասվում, եթե նրանք չեն կարողանում լուծել այն Դուք գիտե՞ք ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ճուտիկների համար: Պատասխանը Ձեզ շատ կզարմացնի Կենդանակերպի այս 5 նշաններն ամենալավ ծնողներն են. իսկ դուք կա՞ք նրանց մեջ «Թթի ծառի տակ». Լիլիթ Հովհաննիսյանը նոր, գեղեցիկ ոճում. ԼՈՒՍԱՆԿԱՐՇուշան Երիցյանի գայթակղիչ պարը. աչք կտրել չի լինի. ՏԵՍԱՆՅՈՒԹԵթե աղջիկն ունի այս 13 հատկանիշները, ամուր բռնեք և բաց մի թողեք նրան. եթե նրան կորցնեք, ապա դուք կատարյալ ապուշ եքԱննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյաը կրկին ռոմանտիկացել են (լուսանկար)
Ամենաընթերցված