Լոռու նորանշանակ մարզպետի ունեցվածքը

Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 2 բնակարան, ինչպես նաև՝ հասարակական նշանակության շինություն: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից, որը Ա. Ղուկասյանը ներկայացրել էր այս տարվա հունիսին՝ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո:

Բացի նշվածներից, նա հայտարարագրել է նաև «MERCEDES–BENZ ML 350» մակնիշի ավտոմեքենա: Նշված ժամանակահատվածում Ա. Ղուկասյանի դրամական միջոցները կազմել են 8 500 000 ՀՀ դրամ: Իսկ եկամուտները գոյացել են ձեռնարկատիրական գործունեությունից՝ կազմելով 3 500 000 ՀՀ դրամ:

Հավելենք, որ Ա. Ղուկասյանը Լոռու մարզպետի տեղակալ էր նշանակվել հունիսի 21–ին: Հոկտեմբերի 10–ից զբաղեցնում է մարզպետի պաշտոնը: Ա. Ղուկասյանը 2006–2014թթ. աշխատել է «Վան–Մեդ» կենտրոնում որպես բժիշկ– ստոմատոլոգ: 2014 թվականից աշխատել է «Օպտիմում Դենտ» ստոմատոլոգիական կլինիկայում՝ որպես հիմնադիր–տնօրեն և բժիշկ–ստոմատոլոգ:

Նշենք նաև, որ Անդրեյ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենաընթերցված