Առանձնատուն, հողամաս ու... նվազած դրամական միջոցներ. ԳՆ աշխատակազմի ղեկավարի հայտարարագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Մուշեղ Մանասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Մ. Մանասյանը հայտարարագրել է առանձնատուն և հողամաս: ԳՆ աշխատակազմի նորանշանակ ղեկավարը շարժական գույք չի հայտարարագրել: Եկամուտների հանրագումարը կազմել է 2 467 355 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 8 մլն ՀՀ դրամ:

Նշենք, որ Մ. Մանասյանը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել 2018թ. օգոստոսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնը: Նշենք, որ ի տարբերություն նշված հայտարարագրի, Կոտայքի մարզպետի տեղակալի՝ 2018թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նրա դրամական միջոցներն ավելի շատ են եղել: Ըստ հունիսին ներկայացրած հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները կազմել են 9 մլն ՀՀ դրամ:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված».Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին ԲՀԿ-ի որոշումը միտված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տարածմանըԱշխատավոր ժողովրդի և գյուղացիների խնդիրները ԲՀԿ ղեկավարի ուշադրության կենտրոնում են «Փոխվարչապետը հարցը լղոզեց».Գ.Ծառուկյանը՝ գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքով վարկերի մասին Գ.Ծառուկյանի հովանու ներքո գործող «Մուլտի ֆայթ» ակումբը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների Ծրագրում ենք ՀՀ-ում արդյունաբերական հատուկ գոտի ստեղծել, բայց 2 տարի է՝ ձգձգվում է. Արտակ Թովմասյան (տեսանյութ). Factor.am ԲՀԿ ուսխորհուրդը Սուրբ Սարգսի տոնի առթիվ աղի բլիթներ է բաժանել երիտասարդներին Ոստիկանությունում խնայել են մոտ 1,5 մլրդ դրամ. «Փաստ» Վանեցյանը և արժանապատվությունը
Ամենաընթերցված