«Պահանջարկի վրա» հիմնված աճը պետք է փոխել «առաջարկի վրա» հիմնված աճով

chrdk.ru-ն «ԱՊՀ երկրները գահավիրժում են «վաղաժամ» ապաարդյունաբերացման (դեինդրուստրիալիզացիայի) մեջ» հոդվածում գրում է, որ ԱՊՀ երկրների տնտեսությունն այլևս չի աճումն և արդյունքում աշխարհի այլ երկրներից հետ մնալը անընդհատ գործընթաց է դառնում: Ըստ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման բաժնի (ЮНИДО) վերլուծության, ԱՊՀ երկրների տնտեսական զարգացումը վերջին 10 տարում գործնականում կանգ է առել, և չնայած այդ ընդհանուր ֆոնին Ռուսաստանը ավելի բարենպաստ է երևում, այնուամենայնիվ, կայուն տնտեսական աճը ևս տիպիկ չէ նրան: ԱՊՀ երկրների տնտեսությունները ենթարկվում են «վաղաժամ» ապաարդյունաբերացման: Այսինքն, առկա է տնտեսության աճի լուրջ դանդաղում, որն ընթանում է արդյունաբերության լճացման (ստագնացիայի) սցենարով: Ըստ պրոցեսների ինտենսիվության, ԱՊՀ երկրները կարելի է բաժանել 3 խմբի: Առաջին խմբում Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան և Բելառուսն են. սրանք այն երկրներն են, որոնք ունեն կայուն արդյունաբերական ոլորտ, որը ենթարկվում է միայն ստագնացիայի, բայց չի կրճատվում, իսկ արդյունաբերության մեջ զբաղված ազգաբնակչության թիվը բավականին մեծ է (օրինակ՝ Ռուսաստանի դեպքում այն բնակչության 18 տոկոսն է): Երկրորդ խմբի մեջ մտնող Հայաստանի և Ադրբեջանի դեպքում արդյունաբերության ծավալը փոքր է, բայց զարգացման դինամիկան դրական է, և այդ ոլորտի նշանակությունը սկսում է ավելի մեծ դեր խաղալ տնտեսությունում: Երրորդ խմբի երկրները՝ Ղըրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը, հակառակը, մնացած երկրների համեմատ ավելի արագ են ընթանում ապաարդյունաբերացման ճանապարհով. այս երկրներում իրենց լավ են զգում միայն ցածրտեխնոլոգիական այն արտադրությունները, որոնք հիմնված են բնական ռեսուրսների վրա:

Ըստ ԱՊՀ երկրների տնտեսությունների տարբեր ոլորտների զարգացման արագության ուսումնասիրության, նկատվում է, որ 2006-2016 թվականներին ֆինանսական և ծառայությունների ոլորտները աճ են ունեցել՝ չնայած նրան, որ տնտեսությունն ընդհանուր առմամբ անկում է ունեցել: Ընդ որում, արդյունաբերական ոլորտը դանդաղ է աճել անգամ ընդանուր տնտեսության աճի տարիներին և ավելի արագ անկում է ապրել տնտեսության անկման տարիներին: Հետազոտողները այս ամենը բացատրում են նրանով, որ այն արագ աճի մոդելը, որը օգտագործել են ԱՊՀ երկրները վերջին 15 տարիներին (տնտեսության աճ՝ հիմնված պահանջարկի ավելացման վրա) ներկայումս արդեն չի աշխատում: Ըստ նրանց, «պահանջարկի վրա» հիմնված աճը պետք է փոխել «առաջարկի վրա» հիմնված աճով, չնայած չի նշվում, թե ինչի հաշվին դա կարող է տեղի ունենալ:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը. ՈՒՂԻՂ Գործադուլ Բագրատաշենում. Աշխատողները աշխատավարձ չեն ստանում Առավոտյան քաղցած վիճակում սո՞ւրճ եք խմում. անպայման կարդացեք սա Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայտնիների քույր-եղբայրներ, որոնց ոչ ոք դեռ չի տեսել Տաք ջուր խմելու 12 պատճառ, որոնք դուք հաստատ չգիտեիք. օրինակ, որ այն կանխում է թեփի առաջացումը Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Ամենաընթերցված