Ընտրությունները՝ պատվերով համերգ

Հայաստանի նախընտրական շրջափուլերը ունեն մի վատ ավանդույթ, որը կարծես թե դրսևորվում է նաև հիմա, չնայած հռչակված նորհայաստանյան արժեքներին ու քաղաքական նոր մշակույթին: Խոսքն, այսպես ասած, նախընտրական շրջանում պատվերով համերգների մասին է, երբ, դիցուք, որևէ քաղաքական ուժ մտնում է ընտրական պրոցեսի մեջ ոչ թե հաղթելու կամ անցողիկ շեմ հաղթահարելու, այլ շատ կոնկրետ պատվեր կատարելու նպատակով: Խոսքն այն մասին չէ, որ այս կամ այն ուժը, գործարարը, տնտեսական կամ քաղաքական կենտրոնը կարող է ներդրում անել որևէ մասնակից ուժի կամ ցուցակի մեջ՝ ակնկալելով իր շահի քաղաքական ներկայացվածություն, եթե ոչ խորհրդարանում, գոնե քաղաքական դաշտում ընդհանրապես: Սակայն մեր դեպքում գործ ունենք ոչ թե քաղաքական հաշվարկված շահի, ոչ թե այդ շահի քաղաքակիրթ արտահայտման մեխանիզմների, այլ բացառապես կենցաղային հաշիվմաքրոցու հետ:

Ենթադրենք, երկու ազդեցիկ սուբյեկտներ իրար հետ ունեն անձնական մակարդակի խնդիր: Միաժամանակ կա ակտիվ ընտրական ցիկլ, կա հասարակական սևեռվածություն այդ ցիկլ ի նկատմամբ: Ընտրական ցիկլին մասնակցող, բայց անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր չունեցող որևէ ուժի կապիտալը ժամանակավորապես համալրվում է այդ սուբյեկտներից մեկի կողմից, բնականաբար, ընդդեմ մյուս սուբյեկտի: Այսքան բան: Ամեն ինչ հենց այսքան պարզ, պրիմիտիվ ու կենցաղային: Որևէ հեռավոր նշույլ անգամ չկա քաղաքական պրոցեսների հետ:

Այն, որ ստվերային պրոցեսները հայաստանյան քաղաքականության մեջ իրենց մասնաբաժինն ունեցել են միշտ, գիտենք բոլորս: Ստվեր, ըստ էության, միշտ կա քաղաքականության մեջ ու ամենուրեք: Սակայն մեր դեպքում ստվերային պրոցեսները ոչ թե քաղաքականությամբ քողարկվում են, այլ դառնում են քաղաքական պրոցեսը նեղանձնական շահերի համար օգտագործող լծակներ: Դեռևս պաշտոնապես չմեկնարկված նախընտրական պրոցեսին անզեն աչքով հետևելիս կարող ենք տեսնել, որ անցյալի արատավոր այս ավանդույթը միտում ունի շարունակվել նաև այժմ:

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված