Ինչպես ասում են՝ Огласите весь список, пожалуйста

Նախօրեին հրապարակվեցին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները, ինչին հետևեցին բուռն և հագեցած քննարկումներ: Հասկանալի պատճառներով քաղաքական պրոցեսների հանդեպ ուշադրությունը աճել է, ու հատկապես նախընտրական ցուցակները գտնվում են հանրության խոշորացույցի ներքո: Սակայն համամասնական ցուցակների շուրջ տիրող քննարկումներին զուգահեռ հարկ է հիշեցնել, որ ընտրություններն, ամեն դեպքում, անցնելու են ռեյտինգային ընտրակարգով:

Այս հանգամանքը գուցե էական դերակատարություն չունի արդեն իսկ նաև ռեյտինգային ամբողջ ցուցակը հրապարակած իշխող կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի համար, քանի որ նույնիսկ ռեյտինգային համակարգի դեպքում առաջնային է լինելու Փաշինյանի անձը: Սակայն մյուս ուժերի, հատկապես ընտրությունների ինտրիգ հանդիսացող ՀՀԿ–ի դեպքում ռեյտինգային ընտրակարգի հանգամանքը կենսական է: Ինչքան էլ հրապարակված ՀՀԿ ցուցակն առաջացնի հակասական էմոցիաներ, պատկերը ավելի իրատեսական ու ամբողջական կարող է դառնալ միայն այդ կուսակցության ու նաև մյուս ուժերի ռեյտինգային ցուցակներն ամբողջությամբ հրապարակելուց հետո միայն:

Գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացումն ու ռեյտինգային ընտրակարգի պահպանումը՝ մի կողմից, քաղաքական իրավիճակի փոփոխությունն, ու ըստ այդ իրավիճակի ռեյտինգային թեկնածուների դերի և ազդեցության վերափոխումը՝ մյուս կողմից, բավական հետաքրքիր ինտրիգ են մտցրել ընտրություններում: Արդյոք նախկին համակարգի վերարտադրությունը ապահովող ռեյտինգային համակարգը կկարողանա ապահովել այս կամ այն ուժի ներկայությունը խորհրդարանում, կամ ինչպե՞ս այդ ընտրակարգի հետ կներդաշնակեցվի իշխանության ու Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը, վերջիններիս պոտենցիալ ընտրողների վարքը: Սրանք հարցեր են, որոնց վերջնական պատասխանը կտա ընտրությունների արդյունքը, բայց ռեյտինգային ցուցակների հրապարակումը կարող է առնվազն միջանկյալ պատկերել ընտրական պրոցեսի իրական ընթացքը, որն, ինչպես նշեցինք, բավականին կախված է հենց ռեյտինգային ընտրակարգից:

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված